Երեքշաբթի, 12.12.2017, 20:16
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
ԲԼՈԳ Блог


Գլխավոր Главная » 2009 » Սեպտեմբեր » 18 » vaykuneci - Ազատագրված տարածքների գյուղացիներին աջակցելու գործնական տարբերակ

vaykuneci - Ազատագրված տարածքների գյուղացիներին աջակցելու գործնական տարբերակ
09:45

vaykuneci.livejournal.com


Սիրելի հայրենակից ընկերներ:

 

Ամիսներ առաջ բոլորիս շատ սիրելի Նոնինոն մի քանի անգամ արծարծել է ազատագրված տարածքների բնակչությանը նվազագույն կերպով աջակցելու հնարավորությունների մասին հարցը: Քաջ գիտակցելով հավաքագրվելիք սակավաչափ միջոցների նպատակային կերպով ուղորդելու և վերջինիս հարատև բնույթ հաղորդելու կարևորությունը` առաջարկում եմ ուսումնասիրել «Մենք» գյուղացիական փոխօգնության միությանն անդամագրվելու նպատակահարմարությունը`որպես ժամանակով փորձված և նկատելի արդյունքներ արձանագրած տարբերակ:

 

Տիգրան Կյուրեղյանն անմիջական կազմակերպական ներդրում ունի Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածի և Քարվաճառի տարածքի հարավային մասի վերաբնակեցմանը: Տիգրանը Քաշաթաղում ու Քարվաճառում համընդհանուր հարգանքն ու սերը վայելող ազնվագույն հայ է: (Բարեբախտաբար նա բլոգեր չէ և գրածս չի կարդում)

 

Եթե ձեզ կհետաքրքրեն մանրամասները, ապա Տիգրանի հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով` 093 36 13 75:

 

Ցանկության դեպքում նրա հետ կարելի է կազմակերպել նաև հանդիպում: Նույնպես` սքանչելի գաղափար:

Կարդացե՛ք ստորև «Բարև հայեր» նամակը:


«Մենք» գյուղացիական փոխօգնության միությունը հասել է մի շատ կարևոր հանգրվանի: Արդեն ավելի քան երկու տարի առանց լուրջ լրացուցիչ ներդրումների «Մենք»-ը կարողանում է գոյատևել և կատարել իր առաքելությունը Քաշաթաղի շրջանում: Անցած երկու տարիների ընթացքում «Մենք»-ը բացառապես իր միջոցներով իրականացնում է «Ապագա» ծրագիրը, որն իր էությամբ բարեգործական, այլ ոչ թե ներդրումային ծրագիր է: «Ապագա» ծրագրով Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերում արդեն հատկացվել է 1.3 միլիոն դրամ գումար: Վերջին երկու տարիների արդյունքները միայն ու միայն «Մենք» գյուղացիական փոխօգնության միության անդամների և այդ տարիներին միությանը իր ներդրումներով աջակցող Մեխակ Գաբրիելյանի շնորհիվ է: Այս տարին դեռևս չի ավարտվել, բայց արդեն կարող ենք արձանագրել, որ միության ծրագրերը տարվա ընթացքում շուրջ 3 միլիոն դրամի չափով աճել են:

Միևնույն ժամանակ «Մենք»-ը խնդիրներ ունի որոշ ներդրողների կատարած ներդրումները հետ վերադարձնելու հետ կապված: Իմ կարծիքով դա կարելի է անել միայն լրացուցիչ ներդրումների, կամ էլ համարժեք այլ ծրագրերի առկայության դեպքում: Առայժմ «Մենք»-ի ներդրողները համաձայնվում են այդ կարծիքին:

Կարծում եմ, որ «Մենք» գյուղացիական փոխօգնության միությունը կարող է իր ծրագրերն իրականացնել և զարգացնել նաև իր անդամության բազան Քաշաթաղում չբնակվող, բայց և այդ տարածքի ճակատագրով մտահոգ հայերով ընդլայնելու հաշվին:

Այսպիսով կոչ եմ անում «Մենք» գյուղացիական փոխօգնության միության գործունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդկանց անդամագրվել «Մենք»-ին, դառնալ «Մենք»-ի ծրագրերի մասնակիցը և թեկուզև անդամավճարի չափով համաֆինանսավորողը: «Մենք» գյուղացիական փոխօգնության միությանը անդամագրվելու համար անհրաժեշտ է մուծել մուտքի վճար 12 հազար դրամի չափով: «Մենք»-ի   անդամը պարտավոր է մուծել անդամավճար` տարեկան 12 հազար դրամի չափով:

Բոլոր հետաքրքրվողներին պատրաստ եմ ներկայացնել «Մենք»-ի մասին ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև աջակցել տեղում` Քաշաթաղի շրջանում, ծանոթանալու «Մենք»-ի ծրագրերի ընթացքին:

 

«Մենք» գյուղացիական

փոխօգնության միության

նախագահ                                                                             Տիգրան Կյուրեղյան


Ключевые слова: Шаумяновский район, заселение

Сообщения по теме:
Դիտումներ Просмотров: 1170 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com