Կիրակի, 22.10.2017, 19:28
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
ԲԼՈԳ Блог


Գլխավոր Главная » 2011 » Մայիս » 8 » varujeans: Հրաշալի լուրեր Քաշաթաղից ու մի երկու խոսք ազատագրված կրթությունից

varujeans: Հրաշալի լուրեր Քաշաթաղից ու մի երկու խոսք ազատագրված կրթությունից
10:39


Այն, որ Արցախում դեռ նորմալ դպրոցներ ու նորմալ դպրոցական կրթություն կա, շատերդ լավ գիտեք: Հիմա մեկ լավ նորություն:

Մայիսի 2-ին Երևանում Օլիմպոս կրթահամալիրում կայացած պատմություն առարկայից հանրապետական դպրոցական օլիմպիադայում երրորդ տեղը գրավել է բերձորցի Տիգրանը: 

Լուրը շատ լավն է: Բայց ինձ ավելի ուրախացրեց այն, որ Տիգրանին դուրս էին եկել փուչիկներով դիմավորելու իր դասընկերները հենց Բերձորի կենտրոնում: Կեցցե՛ք:

***
Մի քանի օր առաջ դասընկերներիցս մեկը Ֆեյսբուքում գցել էր 
մեր դպրոցի նկարներից: Նկարներում երկու պաստառ տեսա, որ ուսուցչուհուս հետ պատրաստել էինք դեռ 2006-ին: Ահա դրանցից մեկը՝

     Պաստառում հայկական խոշոր 6 թագավորություններն են, Առաջին և Երկրորդ հանրապետությունները ու մերօրյա Հայաստանը:

Երբ էս պաստառը նորից տեսա, մտածեցի, որ էն ժամանակ դպրոցում մեզանից ոչ ոք մեր այսօրվա երկիրն ուրիշ տեսքով չէր էլ պատկերացնում, մենք չէինք պայքարում սխալ քարտեզների դեմ, չէինք ընկալում, որ գոյություն ունի ուրիշ Արցախ, քան այն, որ մենք նկարում էինք: Էդ ամենը մի տեսակ մեր մեջ ենթագիտակցորեն նստած էր, թեև հատուկ ոչ մի ակցիա ու բան չէր արվում: Այսինքն եթե ճիշտ կրթես ու սովորեցնես, հետո կարիք չի լինի լրացուցիչ ջանքեր գործադրել, որ փոխես քո իսկ ձեռքով սխալ ցանածն ու մշակածը:
Մի խոսքով շնորհակալություն մեր բոլոր ուսուցիչներին, որ մեզ ճիշտն են սովորեցրել: 


Ключевые слова: Քաշաթաղի շրջան, Образование, Кашатагский район, կրթություն

Сообщения по теме:
Դիտումներ Просмотров: 1006 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 5.0/1 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com