Հինգշաբթի, 23.11.2017, 03:36
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2009 » Դեկտեմբեր » 4 » «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայության վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարություն

«Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայության վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարություն
22:57
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայության վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարություն է ներկայացրել ՀՀ Կառավարությանը։ Ստորև ներկայացնում ենք այն.

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ  ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾԵԼՈՒ, ԷՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՆԳԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ  ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հնարապետության Ազգային ժողովը.

Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը,

Շեշտելով Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  և Ադրբեջանի Հանրապետության ձևավորումը,

Փաստելով ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացին ի պատասխան, ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրված էթնիկ զտումների քաղաքականության և ուժային մեթոդներով հարցի լուծման ճանապարհը, դրսևորված.

-       Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր  բնակավայրերում' Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու և այլ 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության զանգվածային տեղահանումներով, ջարդերով, բռնություններով ու սպանություններով,

-       ԼՂՀ և հարակից տարածքներում իր բնօրրանում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրած էթնիկական զտումներով,

-       վարձկան գրոհայինների և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջան կողմից 1991-1994թթ. սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայով,

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հանձնառությունն առ այն, որ հանդիսացել և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորը,

Արձանագրելով, որ Ադրբեջանի ուժային քաղաքականության արդյունք հանդիսացող  բազմահազար մարդկային անդառնալի կորուստների,անկախ ազգային պատկանելիությունից  մեկ միլիոնից ավելի փախստականների ու տեղահանվածների, ծանր նյութական կորուստների ու ԼՂՀ և Ադրբեջանի փոխադարձ վերահսկողության տակ տարածքներ  անցնելու անմիջական պատասխանատուն ագրեսոր Ադրբեջանն է,

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից շարունակվող.

-       արցախյան հիմնախնդրի էության և հակամարտության ծագման ու ծավալման պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որպես բանակցային լիիրավ կողմ չճանաչելու Ադրբեջանի մարտավարությունը, որոնք նպատակ են հետապնդում խուսափել հակամարտության բուն առարկան հանդիսացող' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության հետ կապված հարցերի առաջնահերթ լուծումից և հակամարտության հետևանքների համար պատասխանատվությունից,

-       ռազմատենչ հայտարարությունները, հայատյացության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը, ինչը խոչընդոտում է կողմերի միջև փոխվստահության ձևավորման հնարավորությունները,

Համոզված լինելով, որ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման, ռազմական ճանապարհի բացառման և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության և արդյունավետության ապահովման երաշխիքը եղել և մնում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքի անվերապահ կիրառումը,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման և հետևանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը, շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ և այս քաղաքականության շարունակության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:

Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com