Երկուշաբթի, 24.07.2017, 14:31
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2009 » Դեկտեմբեր » 5 » ԼՂՀ իշխանությունները պետք է արտահայտեն Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումը

ԼՂՀ իշխանությունները պետք է արտահայտեն Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումը
20:16
Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպությունների եւ փորձագետների խորհրդի երեկվա նիստի քննարկման թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներն ու Աթենքում ընդունած հայտարարությունն էին: Նիստին հրավիրված էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Վահրամ Աթանեսյանը, հիշեցնելով հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, շեշտեց, որ Ղարաբաղում արդեն ժամանակն է, որ հստակ դիրքորոշում արտահայտվի կարգավորման Մադրիդյան սկզբունքների եւ գործընթացի վերաբերյալ: «Օդում կախված մի հարցական կա, որի պատասխանը պետք է տան ԼՂՀ իշխանությունները»,-նշել է Վ.Աթանեսյանը: Խոսքը վերաբերում է նրան, թե որքանով են մադրիդյան սկզբունքները բխում Ղարաբաղի շահերից:

Քննարկումների ժամանակ խոսեցին նաեւԱդրբեջանի ղեկավարության կողմից, այդ թվում նախագահի մակարդակով, մշտապես եւ վերջին ժամանակներս ավելի հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունների մասին: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ տարօրինակ ոչինչ չկա, եւ Ադրբեջանն այդ կերպ փորձում է բանակցային գործընթացում իր զիջումը դարձնել հենց ուժի չկիրառումը` դրանով իսկ չզիջելով ոչինչ: Ըստ նրա՝ դա պարբերաբար արվում է հենց այն ժամանակ, երբ կարգավորման գործընթացում ինչ-որ շանս է հայտնվում:

Գեղամ Բաղդասարյանը գտնում է, որ միջազգային հանրությանը կամ այլ կազմակերպություններին դիմելու փոխարեն, այսօր ԼՂՀ քաղաքացիները պետք է պահանջեն իշխանություններից, որ հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ, այդ թվում` մադրիդյան սկզբունքների եւ ընդհանրապես բանակցային գործընթացի եւ ձեւաչափի վերաբերյալ:

Նա միաժամանակ ընդգծեց, որ ժամանակն է, որ Ղարաբաղը հայտարարի, որ չի պատրաստվում պատասխանատվություն կրել առանց իր մասնակցության ձեռք բերված որոշման համար եւ Հայաստանի իշխանություններին չի լիազորել իր փոխարեն բանակցել Ադրբեջանի հետ: ԱԺ պատգամավորը հավելեց նաեւ, որ անհրաժեշտ է ունենալ կարգավորման ղարաբաղյան մոդելը, որպեսզի բանակցություններում հստակ լինեն ներկայացվող առաջարկները:

Քննարկմանը նշվեց նաեւ մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների տապալման եւ այն զրոյից սկսելու մասին: Իսկ լուծման տարբերակներն, ըստ մասնակիցների, պետք է բխեն ԼՂՀ ժողովրդի շահերից:

Անահիտ Դանիելյան

Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1349

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com