Շաբաթ, 21.10.2017, 14:37
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2009 » Դեկտեմբեր » 14 » Սահմանամերձ գյուղի բնակիչներն ահ ու սարսափի մեջ են ապրում

Սահմանամերձ գյուղի բնակիչներն ահ ու սարսափի մեջ են ապրում
22:09
Արման Ղարիբյան, Hetq.am
«Երբ ադրբեջանցիները կրակում են, մտնում եմ անկողնու տակ»

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մտա առաջին հանդիպած տունը, որի դուռը բաց էր: Բակում մի տարեց կին պղնձե կաթսաներ էր լվանում:
- Բարեւ Ձեզ, իմ անունն Արման է,- ներկայացա ես: Տատիկի աչքերը փայլեցին.
- Արման, բալիս տղեն ես…
- Լրագրող եմ, Երեւանից եմ եկել:
- Վա՜յ, ես էլ մտածեցի, թե իմ թոռ Արմանն ա Գերմանիայից եկել, 20 տարի չեմ տեսել, հիմա քո տարիքին կլինի:


Չորս երեխաների մայր Վերիչկա Ադամյանը սահմանամերձ գյուղում ապրում է անկողնային հիվանդ ամուսնու հետ: Տղան մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ երեք աղջիկները հարս են գնացել:

14_12-karmira-2«Մեր տունը 93 թվին ռմբակոծել են, մի հատ ասեղ չենք հանել, էդ պահին մենակ հասցրել ենք տնից դուրս գանք ու վազել ենք ձորի հետեւը: Երբ հետ եկանք, սաղ վառվել էր, ոչ մի բան չէր մնացել»,- պատմում է 75-ամյա Վերիչկան եւ ցույց տալիս նախկին տան փլատակները:

Սուրեն եւ Վերիչկա Ադամյանները պետությունից 800 հազար դրամ օգնություն են ստացել, որով 2 տնակ են գնել, տեղադրել իրենց նախկին տան դիմաց: «Հիմա էլ 10 օրը մեկ կրակում են, իրիկունը վախում ենք լույսը միացնենք, որ չնկատեն, արագ հաց ենք ուտում ու լույսն անջատում: Դիմացի սարն ադրբեջանցիներինն ա, 2 կմ ա հեռու, որ կրակում են, մտնում եմ անկողնու տակ: Գիշերը կրակում են, չենք կարում քնենք»,- ասում է Վերիչկա Ադամյանը: Հակառակորդի գնդակը երբեք չի դիպչել Ադամյան ամուսիններին, սակայն գյուղացիներից շատերին է վիրավորել:

«Էս գյուղի տղերքից շատերը պայմանագրային զինծառայող են, սահման են պահում, էն օրը Գերմանի տղուն բերեցին, զոհվել էր,- ասում է Սուրեն պապը եւ անցնում իրենց խնդիրներին:- Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, արդեն 10 տարի անկողնում պառկած եմ, 65 հազար փող ենք ստանում որպես հաշմանդամության եւ կենսաթոշակ, տղես ա մեկ-մեկ փող ուղարկում, ապրում ենք»: 75-ամյա Սուրեն պապը ձեռքին երկար փայտ ունի, որով տնակ մտնող հավերին է քշում պառկած դիրքից. «Մեկ-մեկ էլ կնգաս եմ խփում, որ խելոք չի մնում,- ծիծաղելով ասում է Սուրեն պապը,- տղամարդը պետք ա ըտենց լինի»:

Ադամյան ամուսին14_12-karmira-1ները «Փարոսից» օգնություն չեն ստանում: Ինչպես «Հետքին» պարզաբանեց համայնքապետ Մանվել Կամենդատյանը, հողատարածք ունեցող գյուղացիներին օգնություն չի հասնում: «Ճիշտ ա` հող ունենք, բայց մենք չենք մշակում, ո՞նց մշակենք: Ամուսինս անկողնային ա, ես էլ արդեն 75 տարեկան եմ, հազիվ եմ մի էրկու գործ անում»,- ասում է Վերիչկա Ադամյանը:

Տարեց ամուսինները փայտ վառելով են տաքանում, քանի որ Ներքին Կարմիրաղբյուր հասած գազի խողովակը իրենց փողոցից բավականին հեռու է, եւ նախագծում իրենց փողոցը չի եղել: «Մյուս փողոցների մարդիկ իրենց տան դեմից են գազը քաշել մինչեւ տուն, մեզ ասում են` էն փողոցից բերեք, բայց մենք փող չունենք, որ գազ քաշենք»:

Այնուամենայնիվ, Ադամյան ամուսիններն ավելի շատ դժգոհում են ոչ թե նյութական պայմաններից, այլ միայնակ կյանքից: «Երեխեքս մեր մոտ չեն, կարոտում ենք, տղուս թոռը, որի անունը Արման ա, Գերմանիայում ա ապրում, էն օրը նամակ էր գրել, թե որ գամ ինձ կընդունե՞ք: Մենք էլ գրեցինք` բա ո՞նց չենք ընդունի, մեր բալի տղեն ես, հետո՞ ինչ, որ 2 տարեկանից չենք տեսել: Դրա համար էլ որ դու եկար, ինձ թվաց, թե իմ Արմանն ա եկել»,- ասաց Վերիչկա տատը:

Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com