Երկուշաբթի, 26.06.2017, 04:13
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2010 » Հունվար » 1 » ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի ուղերձը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի ուղերձը
12:17
Սիրելի հայրենակիցներ

Եկել է պահը հրաժեշտ տալու 2009 թվականին եւ դիմավորելու Նոր տարին, պայծառ ու հրաշալի մի տոն, որը խորհրդանշում է բարություն, սեր, համերաշխություն:
Բոլորս Ամանորին սպասում ենք մեծ հույսերով ու ակնկալիքներով, որ այն կլինի ավելի հաջող ու արդյունավետ, որ կիրականանան մեր ցանկություններն ու նպատակները: Եվ փորձում ենք վերհիշել անցնող տարին, վերլուծել ու գտնել հաջողության գրավականը կամ անհաջողությունների պատճառը:

Թանկագին արցախցիներ

Վստահ եմ, միասին կանենք ամեն ինչ, որպեսզի մեր ժողովրդի վաղվա օրը լինի ավելի բարեկեցիկ ու ապահով, մեր երկիրը դառնա ավելի զորեղ ու ծաղկուն:
Այս տոնական օրը ես գլուխ եմ խոնարհում Արցախյան ազատամարտի բոլոր նահատակների հիշատակի առջեւ: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Թող Նոր տարին հաջողություն բերի նրանց հարազատներին, մեր հաշմանդամներին ու թոշակառուներին, Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչեւ գեներալ, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, Արցախի հերոսական ժողովրդին:
Թող 2010 թվականը մեր ընտանիքներին պարգեւի ջերմություն ու լիություն, մեր մերձավորներին` առողջություն ու երջանկություն, հայրենի երկրին` խաղաղություն եւ հուսալի ապագա:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:


Ключевые слова: Бако Саакян
Ссылки по теме:
Դիտումներ Просмотров: 646 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 4.0/2 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1348

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com