Չորեքշաբթի, 18.10.2017, 13:06
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2010 » Հունվար » 14 » Ղարաբաղի բանակին հաջողվել է Արաքսի ափին մոտ 1 կմ-ով առաջ տանել դիրքերը

Ղարաբաղի բանակին հաջողվել է Արաքսի ափին մոտ 1 կմ-ով առաջ տանել դիրքերը
16:27
«2009 թվականը զինված ուժերի համար եղել է բավականին բարդ տարի»,-այսպես է անցած տարին որակել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ի տարբերություն մյուս տարիների 2009-ին  հակառակորդին չի հաջողվել որեւէ անգամ ոտնձգություն կատարել բանակի առաջնագծում, բացառությամբ կրակահերթերի, որոնք 2008թ.ի համեմատ մոտ 30 տոկոսով աճել են. Տարվա ընթացքում հակառակորդը 3042 անգամ խախտել է  կրակի դադարեցման ռեժիմը: 608 անգամ էլ կրակ են բացել մեր զինվորները, բայց ոչ թե ի պատասխան հակառակորդի կրակոցների, այլ գործել են առաջնային գծում ստեղծված իրավիճակից ելնելով: Հիմնական կրակոցների «հեղինակները» հետախուզական ստորաբաժանումներն էին, որոնք, նախարարի հավաստմամբ, ժամանակ առ ժամանակ բանակի հրամանատարի հրամանով դուրս են բերվում առաջին գիծ եւ պատժողական գործողություններ կատարում հակառակորդի նկատմամբ: Հենց այս ամենի շնորհիվ է, որ տարվա ընթացքում հակառակորդը առաջնագծում որեւէ  հաջողություններ չի ունեցել:

Հակառակորդին չի հաջողվել որեւէ տեղ իր դիրքը բարելավել` ի տարբերություն 2005 եւ 2006 թթ.-ի, հետեւաբար նա կանգնած է իր նախկին դիրքերում: Իսկ մեր պաշտպանության բանակն այս տարի եւս հնարավորություն է ունեցել Արաքսի ափին մոտ 1 կմ-ով 5 դիրք առաջ տանել`բարելավելով մեր առաջին գիծը:

Ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարը վստահեցրել է նաեւ, որ այսօր զինվորն առաջին գծում ավելի վստահ է, քան երբեւէ եղել է: Եւ դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ «բոլոր կարգի հրամանատարները վստահում են մեր զինվորին, եւ որ պետական բոլոր այրերը, հասարակական գործիչները, մտավորականները գնահատում են առաջին գծում կանգնած զինվորի գործն ու պարբերաբար այցելում նրանց:

Անահիտ Դանիելյան, hetq.am

Դիտումներ Просмотров: 562 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 5.0/2 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com