Երկուշաբթի, 26.06.2017, 04:09
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2010 » Հունվար » 19 » Այս տարի կկառուցվի նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի մնացած հատվածը

Այս տարի կկառուցվի նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի մնացած հատվածը
15:41
Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետական, միջհամայնքային ու տեղական նշանակության ճանապարհների վերականգնման ու պահպանության հարցերը: Վարչապետը իրավասու կառույցների պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ վերահսկողություն իրականացնել հանրապետության մայրուղիներում` ձեռնարկելով նաեւ անվտանգ երթեւեկության համար անհրաժեշտ միջոցներ, իսկ նորաստեղծ «Արցախուղի» ընկերությանը` ունեցած տարածքային ստորաբաժանումների կարողությունների արդյունավետ օգտագործմամբ հասնել նրան, որպեսզի շրջաններում չլինեն անանցանելի ճանապարհներ: Ինչպես նշվեց խորհրդակցության ժամանակ, 2010թ. ճանապարհաշինական ծրագրերը դեռեւս ճշտման կարիք ունեն:

2009-ին ճանապարհաշինության բնագավառում կատարվել են 2 մլրդ 120 մլն դրամից ավելի աշխատանքներ, որոնք ուղղված էին ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների հիմնանորոգմանը, շահագործմանը եւ գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը: ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանի խոսքերով` ավարտվել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի երկրորդ փուլի հիմնանորոգման, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի կամրջի վերակառուցման աշխատանքները, Ասկերան-Խնապատ ճանապարհի հիմնանորոգումը եւ Աղդամ-Մարտակերտ` 2կմ ասֆալտբետոնե ծածկով ավտոճանապարհի վերանորոգումը: Մյուս հատվածների նորոգման աշխատանքները կշարունակվեն այս տարի, որոնց, ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Արա Հարությունյանը, կհաջորդի Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածի նորոգումը: Վերանորոգվել են նաեւ Դրմբոն-Քարվաճառ ավտոճանապարհի վթարային հատվածները, Մատաղիս-Թալիշ ճանապարհը, հիմնանորոգվել` Ստեփանակերտ-Կիչան ճանապարհը:

Ավարտման փուլում են Կարմիր Շուկա-Ճարտար-Խնուշինակ-Գիշի-Մարտունի ավտոճանապարհի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները: Հողային աշխատանքներ են սկսվել Գիշի-Մարտունի հատվածում, որը վատթար վիճակում է գտնվում: Հանրապետությունում, ըստ վարչության պետի, ընդհանուր առմամբ այս տարի ասֆալտապատվել է 15.630 կմ ավտոճանապարհ:

Մեր այն հարցին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցած «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի վրա կա՞ն դեռեւս չկառուցված հատվածներ, Կարեն Շահրամանյանը պատասխանեց, որ նման հատված կա Մարտակերտի շրջանում: Այս հատվածի կառուցման աշխատանքները եւս կիրականացվեն այս տարի: Ըստ Կ.Շահրամանյանի, այժմ քննարկվում է, թե ինչ միջոցներով է դա արվելու` պետության, թե հիմնադրամի:

Տարվա ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել «Արցախուղի» ընկերության կողմից. նյութատեխնիկական բազայով եւ ճանապարհաշինական մեխանիզմներով հագեցած ընկերությունը ստեղծել է իր մասնաճյուղերը Քաշաթաղի, Շահումյանի եւ Հադրութի շրջաններում: Բոլոր շրջաններում ճանապարհների պահպանման նպատակով կատարել է 300,0 մլն դրամի աշխատանքներ: Այս տարի այդ նպատակով կհատկացվի շուրջ 400,0 մլն դրամ:

Անահիտ Դանիելյան, Hetq.am

Ключевые слова: строительство
Ссылки по теме:
Դիտումներ Просмотров: 1267 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1348

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com