Երկուշաբթի, 11.12.2017, 19:17
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2010 » Փետրվար » 16 » Մանվել Գրիգորյան. "Ով զիջումների կգնա` դավաճան է"

Մանվել Գրիգորյան. "Ով զիջումների կգնա` դավաճան է"
19:57
"ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ, այլ կազմավորման առաջին օրվանից եղել է եւ մնալու է պետության եւ ժողովրդի զինվորը: ԵԿՄ-ն գտնում, որ անկախ քաղաքական համոզմունքներից` համախմբված հասարակություն ունեցող, կայացած, հզոր պետության մեջ բացառվելու են "Հոկտեմբերի 27-ի", "Մարտի 1-ի" նման ողբերգությունները",- այդպիսի հայտարարություն է ընդունել "Երկրապահ կամավորականների միությունը"` իր 8-րդ համագումարում:

Համագումարը ընտրել է վարչություն, իսկ վարչության նախագահի պաշտոնում վերընտրվել է Մանվել Գրիգորյանը: Համագումարից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ. "Ինձ որեւէ մեկը հրավիրել է էստեղ, կամ որեւէ մեկին: Նրանք անդամ էին, պարտավոր էին գալ: Փոխնախագահ էր, թող գար":

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը խոսում է Մյասնիկ Մալխասյանի մասին, ով արդեն ոչ ԵԿՄ փոխնախագահ է, ոչ վարչության անդամ: Այսօր ընտրված վարչության կազմում չկար նաեւ ազատազրկված ազատամարտիկ Սասուն Միքայելյանի անունը: Մանվել Գրիգորյանն ասաց, որ Միքայելյանը իր մարտական ընկերն է, բայց նրան ազատելու համար նույն Սասունից բացի ոչ ոք ոչինչ անել չի կարող.

Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ. "Էս երկրի տակ եթե որեւէ մեկը Սասունի պես Սերժին մոտիկ ա եղել, ամոթ ինձ, թող դիմի, էթան լուծեն: Սերժին ոչ մեկը Սասունի պես չի ճանաչում, Սասունին էլ ոչ մեկը Սերժի պես չի ճանաչում":

Տարաձայնությունները ԵԿՄ-ում առաջ եկան 2008-ի նախագահական ընտրություններից հետո. պատճառը հարցն էր, թե ում կողքին է ԵԿՄ-ն: Այսօր Մանվել Գրիգորյանը պատասխանեց, թե ինչու հետընտրական զարգացումների ժամանակ ինքը հրապարակում չի եղել.

Մանվել Գրգորյան, ԵԿՄ նախագահ. "Երեւան քաղաքը Ֆիզուլի չէր: Եթե ես դուրս գայի հրապարակ, շատ վատ բան կլիներ բոլորի, երկրի համար":

"Երկրապահը միշտ համախմբված է եղել պետության եւ ժողովրդի շուրջ", -ասաց Մանվել Գրիգորյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ այսօր "Երկրապահին" կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ.

Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ. "Սերժ Սարգսյանը այսօրվա Հայաստանի Գերագույն հրամանատարն ա. ուզեք թե չուզեք":

ԵԿՄ-ն կարեւորում է խաղաղության պահպանումը, ու հայտարարում, որ դրա համար պետք է ունենալ համախմբված ժողովուրդ, հզոր պետություն եւ ուժեղ բանակ: Փոխզիջումների մասին խոսակցությունները կառույցի ղեկավարը համարում է աբսուրդ, իսկ նրան, ով երբեւէ կզիջի Արցախն ու ազատագրված տարածքները` դավաճան.

Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ. "Առնվազն դավաճանություն ա, ով ուզում է ըլնի. շարքային քաղաքացի, նախագահ թե բոմժ, էդ դավաճանություն ա":

 վիդեո


Ключевые слова: ни пяди земли
Ссылки по теме:
Դիտումներ Просмотров: 790 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com