Երեքշաբթի, 25.07.2017, 22:44
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2010 » Մարտ » 24 » ՀՀ նախագահը հարցրե՞լ է Ղարաբաղի ժողովրդին

ՀՀ նախագահը հարցրե՞լ է Ղարաբաղի ժողովրդին
16:27
«Արդյո՞ք, ՀՀ նախագահը հարցրել է Ղարաբաղի ժողովրդին կամ իշխանություններին` նման տեսակետ ներկայացնելուց առաջ: Արդյո՞ք, սա ներկայացնում է Ղարաբաղի հանրության տեսակետը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներով փորձ է արվում տարբեր խողովակներով, նույնիսկ ազդեցության միջոցներով արմատավորելու այն տեսակետը, որ ներկայացված է մադրիդյան սկզբունքների մեջ: Արդյո՞ք, այս ամենը արմատավորվում է Արցախի հանրության, ինչու չէ նաեւ իշխանությունների մոտ»,-այս հարցադրումներն է ներկայացրել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Հետքին» տված հարցազրույցում` մեկնաբանելով ՀՀ նախագահի սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում հնչեցված` տարածքների հանձնման հետ կապված տեսակետը:

Նշված հարցերի պատասխանները, Դավիթ Իշխանյանի համոզմամբ, «ոչ» են: Ըստ նրա, Արցախի հանրության մոտ ստեղծված է այն տեսակետը, որ տարածքների հանձնումը կհանգեցնի Ղարաբաղի ամբողջական հայաթափման, ամբողջական Ղարաբաղի կորստի: Ղարաբաղի հարցը, Դ. Իշխանյանի կարծիքով, ոչ միայն Ղարաբաղի ժողովրդի, այլեւ համազգային, համահայկական խնդիր է, որին պետք է ցուցաբերվի համազգային մոտեցում:

Անդրադառնալով իրավաբանական կողմին` ՀՅԴ ներկայացուցիչը շարունակեց իր հարցադրումների շարքը. «Արդյո՞ք սա չի նշանակում ՀՀ կողմից  ոտնձգություն` Արցախի հանրապետության Սահմանադրության նկատմամբ կամ ուղղակի միջամտություն: Հենց այստեղ ի հայտ է գալիս ԼՂՀ եւ ՀՀ միջեւ համապատասխան գրավոր փաստաթուղթ ստորագրելու մասին տեսակետը, որի մասին խոսվում էր նաեւ տարիներ առաջ: Այդ փաստաթղթով ԼՂՀ-ն երաշխավորված կլինի` թե անվտանգության, թե մի խումբ հարցերի շրջանակի առումով, որոնք կապված են ԼՂ հիմնահարցի, բանակցությունների եւ ընդհանուր փաթեթի հետ»:

Խոսելով անվտանգության գոտու վերաբնակեցման հայտարարության մասին` Դավիթ Իշխանյանը շեշտեց, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ տարածքում վերաբնակեցում չի իրականացնում` դա չի նշանակում է, որ Արցախում վերաբնակեցում չի կատարվում: «Եթե սա ՀՀ քաղաքականությունն է, ապա թույլ տվեք ասել, որ այլ է ԼՂՀ տեսակետը:  Այլ հարց է, թե ինչ տեմպերով եւ ինչ մոտեցումներով է իրականացվում այդ քաղաքականությունը»,- նշել է նա:

Ամփոփելով ասածը` ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղի իշխանությունների մոտ չկա այն տեսակետը, վարկածը, ինչպես ներկայացնում է ՀՀ-ն եւ մեկ անգամ չէ ԼՂՀ իշխանությունների եւ քաղաքական ուժերի կողմից այդ մասին ասվել` թե’ ազատագրված տարածաների, թե’ Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունների, թե’ վերաբնակեցման քաղաքականության, եւ ընդհանրապես հիմնահարցի եւ դրանից բխող մեխանիզմների եւ տարբերակների մասով:

ՀՀ իշխանությունների նման մոտեցումները, ըստ Դավիթ Իշխանյանի, կարող են մեկ անգամ եւս համազգային պոռթկում առաջացնել, ինչպես եղավ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում:

hetq.am,
Անահիտ Դանիելյան


Ключевые слова: բանակցություններ, ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐ
Ссылки по теме:
Դիտումներ Просмотров: 645 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1349

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com