Երկուշաբթի, 24.07.2017, 14:34
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2010 » Մայիս » 18 » ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից և Գետաշենից»

ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից և Գետաշենից»
21:39
-Թուրք-ադրբեջանական տանդեմը, ի դեմս Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Ադրբեջանի սուլթանի պաշտոնը հորից որդի ժառանգած կրտսեր Ի. Ալիևի, հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության հետ կապված անհեթեթ հայտարարություններով,-ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

-Թուրքիան շարունակում է ապակառուցողական լեզվով խոսել հայկական կողմի հետ՝ նշելով, որ քանի դեռ ղարաբաղյան հարցը լուծված չէ, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիայի ղեկավավարության ուղեղներում դեռևս վառ են պանթուրքիզմի և նեոօսմանիզմի գաղափարները: Ստիպված եմ նրանց երկնքից իջեցնել երկիր, որպեսզի նրանք ավելի իրատեսորեն նայեն աշխարհին,-նշել է Է. Շարմազանովը՝ ավելացնելով.

-Նախ, Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հարցում, և Մինսկի համանախագահության ձևաչափը այլընտրանք չունի: Նախօրեին նման կարծիք արտահայտեց նաև Չեխիայի վարչապետը: Անպտուղ խոսելու փոխարեն՝ Թուրքիան թող զբաղվի իր խնդիրներով և իր զորքերը դուրս բերի Կիպրոսից, որի տարածքի մի մասը զավթած պահում է 35 տարուց ավելի։ Իրականությունից հեռու հայտարարությունների առումով իր ավագ եղբայր Էրդողանից առաջ անցավ կրտսեր Ալիևը՝ նշելով, թե Հայաստանը պետք է իր զինուժը դուրս բերի ազատագրված տարածքներից: Ալիևին հիշեցնենք, որ ԼՂ-ն երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար  Ադրբեջանը, նախ և առաջ, պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից ու Գետաշենից և իր կողմից բռնազավթված հայկական տարածներից, և այտեղ  վերադարձնի հայ փախստականներին: Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է՝ իր կառույցներով, բանակով, սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարը շնորհավորել Արցախի ժողովրդին Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ Արցախի անկախությունն ու հայրենիքին միացումն այլընտրանք չունեն:


Ключевые слова: переговоры
Ссылки по теме:
Դիտումներ Просмотров: 1508 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1349

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com