Կիրակի, 25.06.2017, 19:43
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2011 » Հունիս » 23 » Կարծիքներ Արցախից (վիդեո)

Կարծիքներ Արցախից (վիդեո)
18:11
 

Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանում կայանալիք հանդիպումը վերջին օրերի ամենաքննարկվող թեման է դարձել: 

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կենտրոնական կոմիտեն այս առիթով կոչ է անում զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը եւ խաղաղությունը խաթարող քայլերից: Արցախի կոմիտեն նաեւ անընդունելի է համարում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում` այն դիտարկելով որպես ուղղակի միջամտություն ինքնիշխան եւ անկախ պետության ներքին գործերին:

Կազանում կայանալիք հանդիպումից առաջ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ Լեռնային Ղարաբաղի մի շարք հասարական կազմակերպություններ:

«Առ ոչինչ ենք համարելու Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները հաստատող Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված ցանկացած փաստաթուղթ: Մեզ համար ակնհայտ է, որ ոչ մի միջպետական համաձայնագիր չի կարող ունենալ իրավական ուժ, եթե այն ուղղված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը, կնքվում է ուժի կիրառման սպառնալիքի եւ տնտեսական հարկադրանքի ազդեցության տակ, նսեմացնում է ազգային-ազատագրական պայքարում հաղթած ժողովրդի արժանապատվությունը եւ նրան զրկում իր հաղթանակի արդյունքներից», - ասված է 17 ՀԿ-ների ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ:

Ղարաբաղի Հադրութի շրջանում (որտեղից սկիզբ էր առել Ղարաբաղյան շարժումը) ապրող մարդիկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք են հայտնում, որ իրենց փոխարեն, իրենց սկզբունքներին հակասող որեւէ որոշում չի ընդունվի:

«Երեւի թե նախագահը [Սերժ Սարգսյանը] չի թույլ տա, որ մեր ժողովրդի կամքին հակառակ ինչ-որ բան ստորագրվի, իսկ եթե ցանկանան ստորագրել, ապա ժողովուրդը ոտքի կկանգնի, իր հարցը կլուծի», - ասում էր ղարաբաղցիներից մեկը:

«Մենք լուծել ենք մեր հարցը, եթե ինչ-որ մեկին ձեռք չի տալիս, իրենց գործն է: Դժվար թե տարածքներ վերադարձնեն, արյան գնով ձեռք բերված տարածքներ են, մեր տարածքներն են, հետո դրանք մեզ համար ապահովություն են ստեղծում, ինչի՞ համար տարածքները հետ վերադարձնենք», - ասում էր մեկ այլ բնակիչ:


Ключевые слова: Արցախ, բանակցություններ, ազա
Ссылки по теме:
Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1348

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com