Երեքշաբթի, 21.11.2017, 02:45
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2012 » Հունվար » 2 » Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
01:48
Սիրելի հայրենակիցներ,

Ահա եւ մոտենում է պահը հրաժեշտ տալու 2011 թվականին ու դիմավորելու Նոր տարին` հույսով ու հավատով, որ այն կլինի հաջող մեր ընտանիքների եւ մեր հայրենիքի համար: Դա իսկապես ընտանեկան տոն է, յուրօրինակ մի տոն, որը միավորում է բոլորիս, հեռու եւ մոտ գտնվող հարազատներին ու բարեկամներին, տոն` լեցուն անհուն սիրով ու ջերմությամբ: 

Հենց այս ոգով ամրացած, շնորհիվ մեր ժողովրդի միասնականության ու համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության` կարողանում ենք լուծել հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ այսօր արդեն ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ: 

Վստահ եմ, որ գալիք տարին կլինի ավելի արդյունավետ, եւ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի շարունակական զարգացումը: Դրա ամենահուսալի գրավականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն է, որի 20-ամյակը կտոնենք 2012 թվականին: Պաշտպանության բանակը եղել է, կա եւ կմնա մեր պարծանքն ու Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը:

Այս տոնական օրը ես ուզում եմ առաջին հերթին շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վետերաններին, պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, նրանց, ովքեր այս պահին կանգնած են խրամատներում եւ պաշտպանում են հայրենիքի սահմանները: 

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր քույրերին ու եղբայրներին: 
Արցախի Հանրապետության թանկագին քաղաքացիներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ երջանկություն: Թող 2012 թվականը լինի ավելի հաջող ու բարեբեր: Թող այն ուրախություն պարգեւի մեր ժողովրդին, խաղաղություն ու բարեկեցություն՝ մեր երկրին:
Դիտումներ Просмотров: 1585 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com