Երեքշաբթի, 27.06.2017, 18:01
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Սխալը տեսնել չենք ուզում
06.01.2009
«Ամեն օր տարբեր լրատվամիջոցներով ցուցադրվող Արցախի սխալ քարտեզը բթացնում է հայ մարդու միտքը սեփական տարածքների ճիշտ ընկալման առումով, միեւնույն ժամանակ թույլ չի տալիս ավելի երիտասարդ սերնդին իմանալ, թե որն է ազատագրված տարածքը»,- ասաց «Առաջադեմ երիտասարդներ» ուսանողական-երիտասարդական ակումբի նախագահ Ռուզան Հարությունյանը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրական սահմանների ճիշտ արտապատկերման խնդիրը վաղուց է արծարծվում տարբեր, թեեւ ոչ պաշտոնական, մակարդակներում: 

Դեկտեմբերի 24-ին շուրջ քսան ուսանողական, երիտասարդական, հասարակական կազմակերպություն եւ վեց տասնյակից ավելի սրտացավ քաղաքացիներ մասնակցեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում վերոնշյալ խնդիրը եւս մեկ անգամ բարձրաձայնելու ակցիային: 

Նրանք այցելեցին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ, նվիրեցին ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ սահմանագրված քարտեզները (տպված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից) եւ կոչ արեցին չխուսափել ԼՂՀ իրական սահմանները ցուցադրելուց, ավելի հաճախ անդրադառնալ ազատագրված տարածքի բնակչության խնդիրներին, կրթել ու տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակության մասին: Ակցիայի մասնակիցները տարբեր լրատվամիջոցներ այցի ընթացքում հաճելի անակնկալի եկան «Գոլոս Արմենիի» թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանի աշխատասենյակում. պատին փակցված էր ԼՂՀ ճիշտ քարտեզը: 

«Հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում թե պարզապես գովազդներում ԼՂՀ-ն կամ ընդհանրապես չի պատկերվում քարտեզի վրա, կամ, լավագույն դեպքում, ընդգրկվում է միայն խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ տեսքով»,- նշված է ԶԼՄ ղեկավարներին եւ աշխատակիցներին ուղղված նամակում: Այնինչ` բազմիցս ասվում է, որ ԼՂԻՄ-ը վաղուց պատմության գիրկն է անցել, եւ սահմանները սխալ ներկայացնելը ոտնահարում է ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը. «Մինչեւ ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: 

Աբսուրդն այն է, որ ԼՂԻՄ սահմանները, որոնց մասին ոչ ճիշտ տեղեկատվությունը ամեն օր ներարկում են մարդկանց ուղեղի մեջ, ոչ միայն չեն ընդունվում ԼՂՀ եւ ՀՀ-ի, այլեւ հենց Ադրբեջանի կողմից: Դեռեւս 1991 թվականին Ադրբեջանը կազմալուծել է ԼՂԻՄ-ը եւ դրա հատվածները ներառել իր այլ շրջանների մեջ: Բացի այս` Ադրբեջանի ղեկավարությունն ու ԶԼՄ-ները ոչ միայն չեն ճանաչում այդ հին սահմանները, այլեւ նույնիսկ բացեիբաց հավակնում են ՀՀ տարածքին: 

«Այս տարվա հոկտեմբերի 31-ին ադրբեջանական day.az լրատվական կայքը, գրելով տնտեսական զարգացման նոր նախարար նշանակելու մասին, հատուկ նշել էր, որ Շահին Մուսթաֆաեւը ծնվել է «Արեւմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»: Նման բաների հանդիպում ենք նաեւ Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում, Հեյդար Ալիեւի անվան պետական հիմնադրամի կայքում». ուսումնասիրությունների ընթացքում այս փաստերը հայտնաբերել է ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը:

Բացի ճիշտ քարտեզների ցուցադրումից` անհրաժեշտ է նաեւ ազատագրված տարածքներում ապրող մեր հայրենակիցների կյանքին ու խնդիրներին նույնպես անդրադառնալ. «Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից ու համառորեն անտեսում են ազատագրված տարածքում ապրող մեր հայրենակիցների շահերը հայության դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմներում: Փաստորեն, մեր հայրենակիցները զրկված են նույնիսկ իրենց շրջանում սպասվելիք եղանակի մասին տեղեկություններ ստանալուց»,- նշված է նամակում:

Մի քանի օրից ամանորյա տոնական եռուզեռն է սկսվում, ու հազիվ թե, բացի հումորաերաժշտական հաղորդումներից, այլ բան մատուցվի հեռուստադիտողին: Դժվար կգտնվի մի հայաստանցի, որ տեղյակ չլինի «Մեր բակը» ֆիլմաշարի հերոսների ապրուստի ու զբաղմունքների մասին, բայց թե, օրինակ, Քարվաճառում ապրողներն ինչպես են դիմավորում Նոր տարին, ինչ ավանդույթներ են ձեւավորվել այնտեղ` տեղյակ չենք: «Այդ տարածքների բնակչության խնդիրները չեն արծարծվում. կարծես չկան այդ մարդիկ, այնինչ ոչ թե այդտեղ ապրում են մեկ-երկու տարի, այլ տասնամյակից ավելի»,- ասաց Կ. Վրթանեսյանը: 

Ակցիայի մասնակիցները խնդրեցին այս հարցը չշահարկել քաղաքական նպատակներով` նշելով, որ իրենք առաջնորդվում են առանց որեւէ քաղաքական ուժի, կուսակցության հովանավորչության:

 


Ключевые слова: Освобожденные земли
Автор: Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Читайте также:
Դիտումներ Просмотров: 1269 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1348

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com