Ուրբաթ, 20.10.2017, 14:38
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ զիջել
31.10.2009
«Մենք Արցախի տարածք ասելով հասկանում ենք Սահմանադրությամբ ամրագրված ներկայիս փաստացի տարածքները»,-այսօր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեc ԼՂՀ վարչապետ, արդեն «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը` ընդգծելով, որ չեն պատրաստվում տարածքների զիջման:

Արա Հարությունյանը միաժամանակ շեշտեց, որ կառավարության ծրագրերը` Քարվաճառում բազմաբնակարան շենքերի շինարարության, Խաչենում ջրամբարի կառուցման, Աղդամ-Մարտակերտ ճանապարհահատվածի, Վարանդա ջրամբարի վերակառուցման, ոռոգման համակարգի զարգացման, առաջիկայում Կովսականի դպրոցի վերանորոգման եւ այլ աշխատանքների հետ կապված, հենց վկայությունն են այն բանի, որ Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ հանձնել: «Մենք ունենք մեր տեսակետը եւ առաջնորդվելու ենք մեր սկզբունքներով»,-հավելեc նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանով է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում տարբերվում ԼՂՀ դիրքորոշումից, Արա Հարությունյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները եւս ունեն նման կարծիք /խոսքը վերանշյալ կարծիքի մասին էր-հեղ/:

«Ազատ Հայենիք» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ վստահում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա վարած արտաքին քաղաքականությանը, որի մի մասն է կազմում նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելը, իսկ այդ սկզբունքները ենթադրում են նաեւ տարածքների հանձնում:

«ՀՀ իշխանությունները շարունակում են բանակցել, իսկ դուք պնդում եք, որ տարածքների զիջման չեք գնա, սա, Ձեր կարծիքով, դիրքորոշումների տարբերություն չի նշանակում» «Հետքի» հարցին ի պատասխան` վարչապետը, հիշեցնելով, որ մադրիդյան սկզբունքները մշակվել են ավելի վաղ` ոչ ՀՀ այսօրվա նախագահի օրոք, նշել է, որ իրենք, հաշվի առնելով ՀՀ նախագահի վերջին 20 տարվա գործունեությունը, իրավունք չունեն կասկածելու, որ նա հակահայկական կամ Արցախի հանդեպ ինչ-որ սխալ քայլ կանի:

Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին` նա շեշտել է, որ Արցախը դրանք պաշտոնապես չի ստացել, եւ այդ մասին տեղեկանում են ԶԼՄ-ներից, եւ այդ սկզբունքներն իրենց համար չեն կարող ընդունվել որպես փաստաթուղթ: Նա վստահեցրել է, որ Արցախին առաջարկվող փաստաթուղթը կընդունվի միայն ու միայն ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո:

Վերջին շրջանում շրջանառվող այն լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը Ղարաբաղում սպայական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ խոսել է մասնավորապես Աղդամի հանձնման մասին` շանտաժի ենթարկելով նրանց, վարչապետը հերհյուրանքներ է անվանել եւ որոշ մարդկանց ձեռնտու հայտարարություններ: Նա միաժամանակ ընդգծել է, որ հենց նույն Սերժ Սարգսյանի առաջարկությամբ է հիմա վերակառուցվում Մարտակերտ-Աղդամ ճանապարհը:

Անահիտ Դանիելյան, Hetq.am

 


Ключевые слова: ни пяди земли, мартакертский район, Карвачарский район

Читайте также:
Դիտումներ Просмотров: 1375 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com