Կիրակի, 22.10.2017, 19:20
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

4 օր նոր հասարակության մեջ. Բերձոր
15.04.2011
Այս անգամ բախտ վիճակվեց ուղևորվել Բերձոր, որտեղ պետք է տեղի ունենար սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի հերթական միջոցառումը:

Արցախյան սեմինարները կազմակերպում է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը` աջակցությամբ Արցախի մշակույթի նախարարության: Նախորդ սեմինարը տեղի էր ունեցել Քարվաճառում, այս տարվա հունվարին:

Բերձորի մասին շատ էի լսել, մի քանի անգամ անցել քաղաքի միջով` դեպի Ստեփանակերտ, սակայն լինել Բերձորում` դա ուրիշ է…

Բերձորյան համայնապատկեր

Քաղաք Բերձոր

Բնակչությունը` մոտավորապես 2500-3000, հայեր (վերաբնակիչներ)
Նախկին սովետական շրջանի անվանումը` Լաչին (Lachin)
Ազատագրվել է 1992թ. մայիսի 18-ին

Ունի 2 միջնակարգ դպրոց, արվեստի և սպորտի մասնագիտացված դպրոց, պատմամշակութային թանգարան, պարի դպրոց, 2 հյուրատուն, քաղաքային համայնքին բնորոշ մնացած բոլոր ատրիբուտները, ինչպես նաև` հիանալի բնություն…

Բերձորը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի շրջկենտրոնն է, որտեղ է տեղավորված նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմը:

Բերձորյան քաղաքային տեսարան

Բայց որքան էլ որ քաղաքն ունի քաղաքին բնորոշ բոլոր կառուցվածքները, ունի աննկարագրելի էներգետիկ դաշտ և բնակեցված է աշխատասեր ու հայրենասեր վերաբնակիչներով, այնուամենայնիվ ունի բավականին շատ չլուծված և կիսատ մնացած խնդիրներ, որոնք պահանջում են մեծ ուշադրություն:

Կոմունիկացիա.

Բերձորի յուրահատկություններից պետք է նշել այն, որ քաղաքը գտնվում է միջանցիկ` տրանզիտային գոտում. Երևան-Ստեփանակերտ ճանապարհին գտնվելն քաղաքը դարձրել են կարևոր և այն քիչ չի նպաստում շրջանի զարգացմանը:

Քաղաքում, իզարմանս ինձ, հասանելի էին հայկական բոլոր բջջային օպերատորների ծառայություններն` առանց ռոումինգային տարբերակի: Բերձորի բնակիչների մեծամասնությունն օգտվում է Հայաստանյան օպերատորներից` Վիվասել, Բիլայն, Օրանժ: Պատճառներից մեկն այն է, որ բնակիչների մեծ մասն ավելի շատ կապի մեջ է ՀՀ-ի հետ և ավելի թանկ է Արցախյան օպերատորի` Ղարաբաղ-Տելեկոմի բջջային ծառայությունները:

Քաղաքը պայմանականորեն կարելի է ասել, որ ապահովված է ինտերնետով.

Քաղաքային հեռախոսագծերով հասանելի է Ղարաբաղ-Տելեկոմի Dial-up ինտերնետը` KTSurf անվանմամբ (դժվար է օգտվել, բայց կա…), ինչպես նաև Քաղաքի մեծ մասում հասանելի են Օրանժի, Վիվասելի և Բիլայնի անլար ինտերնետի ծառայությունները, որոնցից քիչ չեն օգտվողներն այստեղ: Այս հանգամանքը, կարելի է, ասել, որ բավական հարմար իրավիճակ է ստեղծում քաղաքում` կոմունիկացիաների տեսանկյունից:

Քաշաթաղ. բնություն և շունչ…

Քաշաթաղի ներկայիս շրջանն ընդգրկում է նախկին սովետական Ադրբեջանի երեք` Լաչինի (Lachin, Laçin), Կուբաթլուի (Kubatli, Qubadlı) և Զանգելանի (Zangelan) շրջանները: Տարածությամբ Քաշաթաղի շրջանն ամենամեծն է Արցախում:

Artsakh map & Kashatagh Region

Artsakh Republic Map & Kashatagh Region

1922թ.-ին հայտնի իրադարձությունների արդյունքում Արցախի այլ շրջանների հետ միասին պատմական Քաշաթաղի շրջանը նույնպես անցել էր արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի սովետական հանրապետությանը:

Aghavno river, Kashatagh Region of Artsakh Republic

Aghavno river, Kashatagh Region of Artsakh Republic – Աղավնո գետը, Քաշաթաղի շրջան, Արցախի Հանրապետություն

Համարյա 70-ամյա ադրբեջանական տիրապետության ժամանակաշրջանում տարածքում ոչնչացվել են կամ աղավաղվել բազմաթիվ հայկական մշակութային օբյեկտներ, որոնցից ամենավառ օրինակն է Ծիծեռնավանքը, որը տասնամյակներ շարունակ տարածքի քուրդ-ադրբեջանական բնակչության կողմից վերածվել էր գոմի: Պատկերացնել միայն կարելի է` 4-րդ դարի մշակութային գանձում պահվել են կովեր, ոչխարներ…

Tsitsernavank monastery, Kashatagh - Artsakh Republic (Nagorno Karabakh)

Tsitsernavank monastery, Kashatagh – Artsakh Republic (Nagorno Karabakh) – Ծիծեռնավանք, Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան

Այժմ Ծիծեռնավանքն հիմնովին վերանորոգված է: Վանքին հարակից բացված է թանգարան, որտեղ պահվում են վանքի տարածքում պեղված բազմաթիվ մշակութային և արվեստի նմուշներ: Սակայն Քաշաթաղում դեռ կան բազմաթիվ կիսավեր եկեղեցիներ և վանքեր, որոնք կարիք ունեն անհապաղ վերանորոգման և պատշաճ ուշադրության:

The hydro electrostation on river Aghavno

ՀԷԿ Աղավնո գետի վրա

Քաշաթաղի շրջանով են հոսում Աղավնո, Շալուա, Հոչանց գետերը, որոնք միանում են Հակարի գետին, որն էլ իր հերթին ավելի հարավում միանում է Որոտանին և թափվում Արաքս: Այժմ մասնավորապես Աղավնո գետի վրա կառուցված են մի քանի ՀԷԿ-եր և մի քանիսն էլ գտնվում են կառուցման փուլում:

Aghavno river view

Աղավնո գետը. կատարվում են ջրահամակարգման աշխատանքներ

Քաշաթաղի շրջանում կան մի քանի տասնյակ բնակավայրեր, որոնցից երեքն ունեն քաղաքային համայնքի կարգավիճակ (Բերձոր` շրջկենտրոն, Կովսական և Միջնավան): Բնակչության թիվն ամբողջ շրջանում դեռ չի անցնում 10.000-ը, այդպիսով դեռ կա վերաբնակեցման խնդիր: Սակայն այժմ մեծ ուշադրություն է դարձվում շրջանում արդեն վերաբնակեցված բնակիչներին, որպեսզի կանխվի բնակչության արտահոսքը:

ՀԷԿ-ի շինարարություն Աղավնո գետի վրա

ՀԷԿ-ի շինարարություն Աղավնո գետի վրա

Ծիծեռնավանքին հարակից փոքրիկ համանուն գյուղում ականատես եղանք երկու առանձնատների շինարարության և մեկի վերանորոգման աշխատանքին: Վանքի սարկավագի խոսքերով` սպասվում է երկու նոր ընտանիքների բնակեցում գյուղակում:

Ծիծեռնավանք. նոր առանձնատների շինարարություն

Ծիծեռնավանք. նոր առանձնատների շինարարություն

Tsitsernavank villagers

Ծիծեռնավանք գյուղ. գյուղական ջերմոցներ

Ծիծեռնավանքի ճանապարհին` Մելիքաշեն գյուղական համայնքի մոտ, կառուցված է մի էկզոտիկ հյուրանոց` Մելիքտուն անունով:

Melikatoun Hotel, Kashatagh Region of Artsakh Republic

Melikatoun Hotel, Kashatagh Region of Artsakh Republic | Մելիքատուն – Ծիծեռնավանքի ճանապարհին

Տուրիզմը Քաշաթաղում…

Հարկ է ընդամենը մեկ անգամ լինել Քաշաթաղում, այցելել Ծիծեռնավանք, շփվել մարդկանց հետ, քայլել Բերձորի ոլորաններով, զգալ այդ ամենի շունչը և կպատկերացնեք, թե ինչ հսկայական պոտենցիալ ունի այս շրջանը` զբոսաշրջության առումով:

Մելիքատուն հյուրանոցը Ծիծեռնավանքի ճանապարհին` Մելիքաշեն գյուղի մոտակայքում. այն առայժմ միակն է իր տեսակի մեջ այստեղ...

Մելիքատուն հյուրանոցը Ծիծեռնավանքի ճանապարհին` Մելիքաշեն գյուղի մոտակայքում. այն առայժմ միակն է իր տեսակի մեջ այստեղ…

Տնտեսական պոտենցիալ.

apiculture in Kashatagh

Մեղվաբուծության համար ավելի իդեալական վայր դժվար է գտնել Հայաստանում

Քաշաթաղի շրջանն իր բազմազանությամբ բավականին խոստումնալից վայր է` տնտեսություն զարգացնելու համար: Հյուսիսային լեռնային շրջանները իդեալական են զբոսաշրջային կեմպինգների, տարատեսակ արշավների, հյուրանոց-հանգստավայրերի համար: Հյսուսիսն իդեալական է նաև մեղվաբուծության և անասնապահական ֆերմաների համար:

Աղավնո գետի հովիտներից

Աղավնո գետի հովիտներից

Քաշաթաղի հարավային դաշտային շրջանները, որտեղ հույս ունեմ լինել շուտով, հարմար են մերձարևադարձային կուլտուրաների համար` սկսած սովորական այգեգործական կուլտուրաներից, ձիթապտղի (զեյթուն) պլանտացիաներից մինչև մանդարինի և թզի պլանտացիաներ:

Հարկավոր է ուղղակի ներդրումներ կատարել և հետ չկանգնել սկսած գործից:

Բերձոր. արվեստի և սպորտի քաղաք…

Առաջինն, ինչ կգրավի յուրաքանչյուրին, դա սպորտի և արվեստների հանդեպ Բերձորցիների և առհասարակ` Քաշաթաղցիների տրամադրվածությունն է: Ես կանվանեի Բերձորն արվեստի և սպորտի քաղաք:

Նկարչական խմբակը Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում

Նկարչական խմբակը Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում

Քաղաքի թիվ 1 դպրոցի առաջին հարկում գործում է Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը, որտեղ կան մի քանի արվեստի և սպորտի խմբակներ` նկարչություն, դիզայն, պար, ֆուտբոլ, հեծանվասպորտ, հանդբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ և այլն…

Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի նկարչական խմբակը

Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի նկարչական խմբակը

Բերձորում և ամբողջ Քաշաթաղում մեծ տարածում ունի ձեռքի գնդակը: Շրջանի և Բերձորի թիմերը մեծ համբավ ունեն համահայկական, արցախյան առաջնություններում: Բերձորի թիմից մի քանիսը պարբերաբար մասնակցում են միջազգային մրցումներին:

Քաշաթաղի շրջանում զարգացած է հանդբոլը` ձեռքի գնդակը

Քաշաթաղի շրջանում զարգացած է հանդբոլը` ձեռքի գնդակը

Հեծանվասպորտին ևս մեծ ուշադրություն է դարձվում այստեղ: Ականատես եղանք բերձորցի երիտասարդ հեծանվորդների մարզումներին` Բերձորից դեպի ՀՀ-Արցախ սահմանային կամուրջ և հակառակը:

Բերձորցի երիտասարդ հեծանվորդները` մարզումների ժամանակ

Բերձորցի երիտասարդ հեծանվորդները` մարզումների ժամանակ

Խնդիրներ.

Եվ ահա հասնում եմ խնդիրներին, որոնց այնքան առատությունն իրականում խոչընդոտում են վերը թվարկած բոլոր պոտենցիալներին և հնարավորություններին, որպեսզի շրջանը զարգանա և գրավի նոր ներդրողների և վերաբնակիչների:

Առաջնահերթ ուշադրության է ենթակա շրջանի մի քանի կարևոր ճանապարհային հատվածները. Բերձորից հյուսիս` դեպի լեռնային գյուղեր, Ծիծեռնավանք և Բերձորից հարավ` դեպի Կովսական: Այստեղ ճանապարհ ասվածն ուղղակի չակերտների մեջ պետք է առնել, քանի որ իրականում ճանապարհն ուղղակի գրունտային կիսախարխուլ ուղի է, որտեղով բավականին դժվար է վարել թեթև ավտոմեքենա (легковой):

Ցանկացած ոք հստակորեն պատկերացնում է, որ ճանապարհներն համար առաջին ենթակառուցվածքներն են, որոնք անհրաժեշտ են ցանկացած ոլորտի առաջընթացին: Իսկ Քաշաթաղն իր պոտենցիալով հնարավորություն ունի սարսափելի ուժգին արձագանքելու ճանապարհերի նորմալացմանը, և հնարավոր է, որ ճանապարհների վերանորոգումից հետո շրջանն ունենա զարգացման պայթյուն:

Արդեն երկրորդական կարելի է համարել ներքին քաղաքային ճանապարհները Բերձորում, որոնք այնուամենայնիվ պետք է որ լինեն համապատասխան ոլորտների ուշադրության կենտրոնում:

Կան այլ խնդիրներ, որոնք մեծամասամբ շաղկապված են մեկմեկու հետ…

Առանձին կցանկանայի նշել Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի հանդեպ ուշադրության անհրաժեշտությունը, որի դեպքում վստահ եմ, որ քաղաքի հանդբոլի թիմը, հեծանվորդները և այլ ուղղություններն կունենան փայլուն հաջողություններ:

Բերձորի թիվ 1 դպրոցի ճամփան...

Բերձորի թիվ 1 դպրոցի ճամփան…

Սեմինար :: Սոցիալական ցանցեր և բլոգոսֆերա

Սեմինարը տեղի ունեցավ ապրիլի 1-ից 3-ը, որին մասնակցեցին Բերձորի թիվ 1 դպրոցի բարձր դասարանների աշակերտներն ու դպրոցի մի քանի ուսուցիչներ, թվով` 22 հոգի:

Սեմինարի ընթացքում աշակերտներն ու դասատուները ստեղծեցին իրենց էլ. փոստի հասցեները GMail ծառայությունում և իրենց հաշվեհամարները Facebook սոցիալական ցանցում:

Berdzor - social networks and blogging seminar

Berdzor – social networks and blogging seminar

Սեմինարի մասնակիցներին տրվեցին տեղեկություններ սոցիալական ցանցերի դերի ու նշանակության մասին այսօրվա ինֆորմացիոն դաշտում, և թե ինչպես արագ ստանալ և տարածել տեղեկատվություն ցանցերի միջոցով:

Բերձորյան սեմինար - սոցիալական ցանցեր և բլոգինգ

Բերձորյան սեմինար – սոցիալական ցանցեր և բլոգինգ

Սեմինարի երկրորդ օրը բացվեցին Բերձորի (www.facebook.com/berdzor) և Քաշաթաղի (www.facebook.com/kashatagh) էջերը Facebook-ում: Կոնկրետ օրինակների վրա ցուցադրվեցին տարբերակներ` ինֆորմացիայի տարածման և ստացման համար:

Բերձորյան սեմինար - սոցիալական ցանցեր և բլոգինգ

Բերձորյան սեմինար – սոցիալական ցանցեր և բլոգինգ

Երրորդ օրն արդեն մասնակիցները տեղեկացան բլոգոսֆերայի բազմաթիվ հնարավորությունների մասին, բացվեց Բերձոր անունով բլոգը (berdzor.livejournal.com), արվեցին առաջին գրառումները, կատարվեցին գրառումների տարածումներ:

Սոցիալական ցանցեր և բլոգինգ սեմինար Բերձորում

Սոցիալական ցանցեր և բլոգինգ սեմինար Բերձորում

Հատուկ հարկ եմ համարում նշել, որ Բերձորում մասնավորապես աշակերտների հետ աշխատանքը մեծ հաճույք պատճառեց ինձ, և երեք օրերի ընթացքում հստակ տեսանելի դարձան մի քանի աշակերնտների մեծ պոտենցիալն ու հետաքրքրվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ:

Ամենից հետաքրքիրն աշակերտների` բարձր ընկալունակություններն էին, երբ ասվածն այնքան արագ էր ընկալվում, որ առաջանում էր նորանոր տեղեկություններ տալու անհրաժեշտություն:

Ապագան այստեղ է…

Այստեղ ապագան մարդկանց ձեռքերում է… Այստեղ մարդիկ ապրում են բառիս հենց բուն իմաստով… Քաշաթաղի ապագան չի կարելի լուսավոր չպատկերացնել` տեսնելով մարդկանց վերաբերմունքն իրենց ստեղծածի և իրենց տեսլականների նկատմամբ, անհնար է չվարակվել այդ ոգու ուժով և չտեսնել մոտ ապագայի ավելի ծաղկուն Բերձորն ու Քաշաթաղը…

Այստեղ ձևավորվում է բոլորովին նոր մի հասարակություն, որտեղ ամեն մեկն իր դերն ու նշանակությունն ունի, ամեն ոք իր փոքր նորդրումով մի քար է ավելացնում, ստեղծվում է նոր հասարակության ոգի. այն պետք է տեսնել և զգալ…

Իրատեսական է և հուսով եմ, որ մի քանի տարի անց Քաշաթաղի լեռներում սփռված կլինեն բազմաթիվ ֆերմաներ, դաշտերում կզարգանան պլանտացիաները, գետերի վրա կարմիր տանիքներով կհիշեցնեն իրենց մասին ՀԷԿ-երը… Այս ամենի գործընթացն արդեն սկսվել է, և պետք չի լինել դիտորդի դերում` գործընթացների ընթացքին, այլ ամեն մի փոքր ներդրումով այն կարելի է արագացնել…

Բերձորը դեռ ծաղկման շրջանում է...

Բերձորը դեռ ծաղկման շրջանում է…

Բերձորյան ամենավառ տպավորություններով….
Վարդան Պապիկյան | iReport.am

 


Ключевые слова: Кашатагский район, Бердзор, Բերձոր, Քաշաթաղի շրջան
Автор: Վարդան Պապիկյան ссылка: http://iReport.am
Читайте также:
Դիտումներ Просмотров: 1429 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com