Կիրակի, 22.10.2017, 19:17
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Ամառային մանրանկարներ` Արցախից
17.09.2011
Ինչպե՞ս ընդդիմանամ մեքենայի անտարբեր ընթացքին, որպեսզի մի քիչ էլ հեռացնեմ ինձանից Արցախից հերթական անգամ բաժանվելու տխուր զգացողությունը… Երեխայի նման խռովում եմ ընկերակիցներիցս, արցունքներիցս աղավաղվում են մեքենայի պատուհանից այնկողմ բնապատկերները: Եվ ո՞վ է հնարել բաժանումները, և ի՞նչ ենք փորձում փնտրել ու գտնել մենք` բոլորս, իրարից հեռանալով…

Արցախցի վարորդը փորձում է «մխիթարել» ինձ ղարաբաղյան հյութեղ կատակներով: Բոլորն են վարակված ուրախ տրամադրությամբ, ոչ` ես: Ստեփանակերտում, Քարվաճառում թողել եմ հարազատ, մտերիմ մարդկանց: Չէ, բնավ էլ անհանգիստ չեմ նրանց ճակատագրի համար: Նրանց լավատես մտքերով համակվել եմ այստեղ հայտնվելուս առաջին իսկ օրից: Ինքս՛ եմ ինձ խղճում` կանաչ սարերի այս դրախտը թողած վերադառնում եմ ժխորաշատ նոր Բաբելոնը, ուր ուրիշ է արժեքների համակարգը, որում առաջին տեղում կենցաղային բարեկեցությունն է ու «փայլելու» տենչը:

Խեղճ վարորդը չգիտե, թե ինչ ճար գտնի ինձ իմ վիճակից հանելու համար` կատակները չեն զվարճացնում` ու նա անցնում է սեփական բանաստեղծությունների դեկլամացիային: Պարզ ու համահունչ տողեր են, բարի, սրտաշունչ մտքեր: Ուրիշ որտե՞ղ եք հանդիպել վարորդի, որ ղեկին նստած, պատվիրատուների համար կարդում է չափածո իր գրվածները հայրենիքի, սիրո մասին: Նրա կերպարը ավարտուն դարձնելու համար ավելացնեմ, որ ազատամատիկներից է, նրանցից, ով այսօր էլ` աստված չարասցե, հարկ եղած դեպքում, առանց վարանելու պաշտպան կկանգնի իր լեռներին:

Հայրենիքներն  ապրում  են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասից: 
Գարեգին  Նժդեհ

Շահումյանի շրջանի Քարվաճառի երիտասարդ բնակիչներից մեկի` Տիգրանի ներկայությամբ քաղաքի անունը չփորձեք արտաբերել ադրբեջանական նախկին առոգանությամբ` Քելբաջար:

-Ի՞նչ Քելբաջար, սա մեր պատմական Քարվաճառն է, որ Մեծ Հայքի Արցախի Ծար գավառի նշանավոր բնակավայրերից մեկն է եղել: 18 տարի առաջ նրա ազատագրմամբ պատերազմում նախաձեռնությունը վերջնականապես անցավ հայկական կողմին:

Տիգրանը շատ փոքր էր, երբ ծնողները որոշեցին հաստատվել դրախտային այս անկյունում: Այստեղ մեծացավ, առնականացավ ու հիմա անգիր գիտե լեռների բոլոր կածաններն ու արահետները: Զբոսաշջիկներ գալիս, նրան են դիմում Քարվաճառի տեսավայրերը տեսնելու համար: Կան հատուկենտ մարդիկ, ում կողքին ապահով ու անտագնապ ես զգում, ժպիտն էլ դաջվում է շուրթերիդ` «լոխ լավ է»:

Տիգրանը այդպիսիներից է: Նրա այս հատկանիշը անհոգ երիտասարդությանը չվերագրեք: Քարվաճառում անհոգություն չի կարող լինել, իսկ ինքնավստահությունը լեռներից է և քեզ նրանց տեր համարելու զգացողությունից:

Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող  ուրիշի մնայուն  հայրենիքը դառնալ:
Գարեգին  Նժդեհ

Այսօրվա Քարվաճառի նշանավոր դեմքերից է մոսկվացի Արմենը, որ երկու-երեք տարի առաջ ռուս կնոջ հետ ինքնակամ թողել է բարեկեցիկ Մոսկվան և հաստատվել Ծարում: Առաջիկայում դեռ կպատմենք այս հետաքրքիր մարդու մասին, կներկայացնենք նրա մտքերը:

 Պատմական տեղեկանք. Ծարը պատմական բերդավան է Լեռնային Ղարաբաղի Վայկունիքի շրջանում, Տրտու գետի ակունքի մոտ, Ջերմաջուր առողջարանային ավանից հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակերեսից 2100 մ բարձրության վրա, ընդարձակ լեռնահովտում։ Չորս կողմից շրջապատված է բարձր ձյունապատ լեռներով և վիմահերձ ժայռերով։ Ջրառատ է, ունի բերրի վարելահողեր և արոտավայրեր։ Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշխանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և
Գանձասարը)։ XIII դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին  Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշխաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։ 19-րդ դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է, և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։ 1921 թ Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ: Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։ Այսօր Ծարն ունի մի քանի տասնյակ ընտանիք բնակչություն և դպրոց, որտեղ և դասավանդում է մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի Սվետան` Արմենի կինը: Ասում են` աշակերտները հրաշալի տիրապետում են անդրծովյան այդ լեզվին: Այլ կերպ` ինչպե՞ս, եթե ուսուցչուհիդ ավարտել է հռչակավոր Մորիս Թորեզը, իսկ դասարանում մեկ, մեկուկես աշակերտ է: Այս վերջին փաստը մանկությունն ու երիտասարդությունը Օստեժենկայում անցկացրած Արմենին հանգիստ չի տալիս: Չի դադարում զարմանալ` ինչպե՞ս է, որ մեր ժողովրդի շարքերում չկա երկու- երեք ընտանիք, որ ցանկություն հայտնի վերաբնակվել դրախտային այս անկյունում: Դա կոգևորեր շատերին, ու Ծարը վերստին կծառայի իր զավակներին: Ի դեպ, Ծարի մեղրը մեղրների թագուհին և կամ թագավորն է` ինչպես կհամարեք:

Հայրենապաշտպան  դաստիարակություն` ահա մեր  փրկության  խարիսխը:
Գարեգին  Նժդեհ

 Իրիկնացող օրվա գույները թատերաբեմի հատուկ էֆեկտներ են հիշեցնում: Նորահայտ մտերիմներիս հետ տեղավորվում ենք պատշգամբում: Լեռների տեսքով դեկորացիաները թե՛ սահմռկեցուցիչ են, և թե գոտեպնդող:

-«Դրացիները» է՞ն լեռան ետևն են,- հեգնանքախառն հարցնում ենք Տիգրանին: Պատասխանին լարված սպասում են ամերիկահայ Գևորգը, իր ուկրաինուհի ընկերուհու հետ, գերմանաբնակ, ծագումով Պուրճ Համութեցի էկոլոգ Ջոնը, պարսկահայ մի երիտասարդի հետ: Համացանցի միջոցով ծանոթանալով միմյանց հետ, գտնելով կյանքի ու գոյի վերաբերյալ համընկնող տեսանկյուններ, որոշել են գալ Քարվաճառ , հետագայում այստեղ հաստատվելու ակնկալիքով, ու հիմա ամենագետ Տիգրանը նրանց մանրամասն ներկայացնում է իրերի դրությունը:

- Չէ, էն մյուսի,- հանգիստ պատասխանում է Տիգրանը: Ու ես հիշում են արցախցի Կիմա տարօրինակ անունով 83-ամյա ծերունու խոսքը:

-Թորքը կռվել չգիտի, կարալ չի: Թորքինը կամ գողությունն է, կամ էլ չոբանությունը:


Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 


Ключевые слова: Ծար, Արմեն Ալվարյան, Армен Алварян, Քարվաճառ, Շահումյանի շրջան
Автор: Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ ссылка: http://armenianchurch.do.am
Читайте также:
Դիտումներ Просмотров: 1170 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 5.0/2 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com