Կիրակի, 24.09.2017, 21:37
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Մոսկվայից Ծար` օտարությունից Հայրենիք
27.03.2012

 Հայրենադարձության և վերաբնակեցման խնդրին հետևող հայրենակիցներն արդեն երկու տարի ճանաչում, սիրում և հիանում են Արմեն և Սվետա Ալվարովներով, որոնք, թողնելով Մոսկվայի հարմարավետ կյանքը, շատերի համար անըմբռնելի գիտակցական մղմամբհայրենադարձվել ու բնակություն են հաստատել Քարվաճառի շրջանի հնամենի Ծար բերդավանում: Այսօր նրանք Արցախի ամենաբարձրադիր համայնքի ամենաբարձր տան բնակիչն են: Ո՞վքեր են Արցախի ամենաբարձրաբնակ այս վերաբնակները: Արմենը մասնագիտությամբ լեզվաբան-թարգմանիչ է. գիտի ֆրանսերեն և գերմաներեն: Նրա մարդկային ազնվության մասին պատկերացում կազմելու համար բավական է ասել, որ երբ երեսուն տարի առաջ նա դուստր էր ունեցել, մոսկվացի բժիշկները հայտարարել են, թե սրտի նման արատով ծնված երեխան հազիվ մի քանի ամիսների կյանք կկարողանար վայելել: Երեխայի օտարազգի մայրն անմիջապես կամեցել է հրաժարվել հիվանդ մանուկից, բայց Արմենը կտրականապես բացառեց երեխային մանկատան խնամքին թողնելու հնարավորությունը և տունը լքած կնոջ փոխարեն անձամբ զբաղվել է դստեր դաստիարակությամբ: Շուրջ մեկ տարի անց, պարզ դարձավ, որ դստեր՝ Կարինեին տված ախտորոշումը միանգամայն սխալ էր… Այսօր Կարինեն հասուն և կայացած անձնավորություն է և Մոսկվայում հայտնի շուկայագիտական գործակալության հաջողակ աշխատակից:

Դսետրը մեծացրած և ամուսնացրած Արմենը, որի պատմափիլիսոփայական գիտելիքների պատկառելի պաշարը նրան հոգևոր խորաթափանցությամբ է օժտել, մի քանի տարի կամավորական հիմունքներով աջակցում էր Ռուսաստանի սիբիրյան և ալթայան խորքերում Ռուս ուղղափառ եկեղեցու նոր վանքերի շինարարությանը: Այստեղ հումանիտար գիտելիքների կողքին նա ձեռք է բերել նաև ատաղձագործական հմտություններ՝ կենցաղօգուտ փայտե առարկաներ սարքելու հետաքրքիր կարողություն: Հռչակավոր մի վանքում շինարարություն կատարելու ժամանակ նա պատահաբար հանդիպել է ուխտավորների խմբում սրբավայր այցելած Սվետային՝ Մոսկվայի Պատրիարքությանը պատկանող մոսկովյան դպրոցի անգլերենի ուսուցչուհուն: Տարիներ միայնակ ապրած և դստերը դաստիարակած Արմենը որոշել է կրկին ամուսնանալ: Ամուսնանալուց հետո նրանք սկսեցին խորհել աղմկոտ մայրաքաղաքից դուրս՝ մաքուր վայրում օջախ հիմնելու մասին: Թվում էր, որ ահռելի Ռուսաստանն առավել քան մեծ հնարավորություն էր ընծայում՝ իրենց երազած խաղաղ ու մաքուր վայրն ընտրեու համար:

Սակայն Արմենը ներքուստ անհանգիստ էր: Կյանքի չորրորդ տասնամյակի ավարտին նա հանկարծորեն սկսել է անդրադառնալ իր մոռացված ազգային ինքնագիտակցության ի հայտ եկած և հետզհետե աճող կոչերին: 2006 թ. ամռանը, դեռևս ամուսնանալուց առաջ, նա առաջին անգամ այցելել է Հայաստան, գտել իր գոյության մասին մոռացած կամ անտեղյակ ազգականներին և այցելել Արցախ… Այո՛, Արմենի համար Հայաստանի վերստին գյուտը պետք է սկսվեր Արցախից: 2009 թ. Արմենն ու Սվետան ամուսնացան ու Հայաստան եկան՝ հարսանեկան աննախադեպ ճամբորդություն կատարելու համար: Դժվար է պատկերացնել, բայց նրանք ոտքով անցան Գորիս-Տաթև-Կապան-Մեղրի-Միջնավան-Կովսական-Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ-Գանձասար-Քարվաճառ ուղին՝ մեկ ամիս անընդհատ հետիոտն տեղաշարժվելով ու ծանոթանալով մեր երկրի մարդկանց նիստուկացին ու պատմական սրբավայրերին:

Հասնելով Քարվաճառ՝ Արմենն ու Սվետան հանգրվանել են մեզ մոտ շուրջ մեկ ամիս: Բնական և պատմական տեսարժան վայրերն այցելելուց հետո նրանց սպասում էր իրենց հարսանեկան ճամբորդության վերջին հանգրվանը՝ 2050-2100 մ. ծովի մակերևույթից բարձր հնամենի Ծարը: Հասնել Քարվաճառ ու չգնալ Ծար պարզապես անհնարին էր: Եվ մի օր նրանք քարվաճառցիներ Անատոլիի, Տաթևի և Օվսաննայի ուղեկցությամբ ոտքով ճանապարհվեցին այնտեղ: Հասնելով ամեհի ժայռապարերի գագաթին և հայտնվելով պատմական Ծար ու Ծավալք ավանների միջև փռված զմայելի բարձրլեռնայն դրախտում՝ Արմենը հասկացավ, որ հենց Ծարը պետք է դառնար նրա ընտրությունը՝ ազատագրված Հայրենիքի իր ընտրած ու շահած մասնաբաժինը:

Անկեղծ ասած, բոլորս շատ անհանգստացած էինք: Մոսկվայից հետո շատերի համար անգամ Երևանն է դժվարավ «մարսվումե: Արմենին առաջարկում էինք ավելի տաք ու կանաչ վայրեր՝ պարբերաբար շեշտելով Հյուսիսային Քաշաթաղի կամ Քարվաճառի անտառային գոտու բնակավայրերի կլիմայական ու հաղորդակցային առավելությունները: Բայց Արմենն այլևս անդրդվելի էր: Այս դեպքում նրանց ճանաչած ու սիրել հասցրած քարվաճառցի կանայք սկսել են համոզել Սվետային, կարծելով, որ վերջինս՝ որպես կին ավելի գիտակից կգտնվեր: Սակայն մոսկվացի ազգությամբ ռուս Սվետան ընտրության վերջին իրավունքը վերապահեց Արմենին…

2010 թ. մայիսին Արմենը, դստերը թողնելով իր բնակարանն ու տան ողջ գույքը, տեղափոխվել է Ծար: Ցավոք, ի պարսավանս վերաբնակեցումը կարգավորող առկա արցախյան օրենսդրության, ՌԴ քաղաքացիներ՝ Արմենին ու Սվետային պետական որևէ աջակցություն օրենքով չէր հասնում: Սակայն Արմենը Արցախ չէր եկել պետական աջակցության հույսերով: Տարիների ընթացքում վաստակած համարյա ողջ գումարը նա ներդրեց Ծարում իր ընտրած ավերակ շինության վերականգնման համար: Հաշվի առնելով Ծարի բարձր դիրքը և ճանապարհային դժվարությունները՝ միայն շինանյութ փոխադրելու համար Արմենը ստիպված է եղել ծախսել հավելյալ նշանակալից գումարներ: Բայց, ի հեճուկս բոլոր դժվարությունների, իր կազմակերպչական եռանդով ու լավատեսությամբ արդեն իսկ սեպտեմբեր ամսին Արմենի տունը վերականգնված ու պատրաստ էր՝ ընդունելու Արցախ աշխարհի նոր արժանի բնակիչներին: Կրկին նշենք, որ Արմենի տունը Քարվաճառի տարածքում առանց պետական որևէ աջակցության՝ բացառապես վերաբնակչի անհատական միջոցների հաշվին կառուցված առաջինն տունն է: Վերստին հիշենք, որ դա նաև Արցախի ներկայիս ամենաբարձրադիր բնակավայրի ամենաբարձր տունն է: Խորհրդանիշներն, ի դեպ, չպետք է թերարժևորել:

Արմենն ու Սվետան արդեն երկու տարի է, ինչ բնավում են արցախահայ վաղնջական փառքի վկա «աստվածապահ Ծար ամուրումե: Սվետան եռանդով դասավանդում է անգլերենն ու ռուսերենը տեղի ութամյա դպրոցում՝ խորը զարմանք ու հիացմունք պատճառելով մի անգամ այնտեղ ծրագրային ստուգայց կատարած ԿԳ նախարարության մասնագետներին: Օտար լեզվի դասավանդման նման մակարդակին կնախանձեին անգամ Ստեփանակերտի կայացած դպրոցները:

Արմենն, իր հերթին, փորձում է կայացնել իր տնտեսությունը և մասնակցել ավանդական հայկական շների «գամփռե տեսակի վերականգնմանը: Նրա ահռելի ու շատ բարի Մռավ, Քիրսա և Արջուկ շները ողջ գյուղի սիրո ու հիացմունքի առարկա են: Անուններ ունեն նաև այծերն ու հորթուկը …

Սեփական ուժերով Ծարում տուն վերակառուցելու վրա նախորդ տարիներին վաստակած համարյա ողջ գումարը ծախսելուց հետո Արմենն աջակցության կարիք ունի՝ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու և ընդարձակելու համար: Այս առումով բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Արմենն ու Սվետան հայրենադարձության և վերաբնակեցման իսկական խորհրդանիշ ու նախադեպ են և ամեն ոք իր կարողության սահմաններում պարտավոր է նպաստել նրանց հաջողությանը Հայոց ազատագրված Հայրենիքի այս բարձունքում:

Ավարտելով Արմենին ու Սվետային նվիրված այս հոդվածը՝ որպես քարվաճառցի կամենում եմ դիմել Արցախի բարձրագույն իշխանությանը և խնդրել՝  բացառապես Արմենի անձնական ուժերով ու խնայողություններով վերականգնված տան սեփականաշնորհման փաստաթղթերը նրան անվարձահատույց տրամադրել: Թղթաբանական քաշքշուքը հոգնեցուցիչ է անգամ մայրաքաղաքի բնակչի համար, իսկ ծարեցիների համար այն լուրջ, ծախսաշատ ու ժամանակատար է դառնում: Մոսկվայի կենտրոնում իր ունեցած բնակարանը հանուն Արցախի թողած այս հրաշալի ընտանիքն, ըստ իս, արժանի է պետության գեթ փոքր ուշադրության ու քաջալերանքի:

 

 

 


Ключевые слова: Армен Алварян, Արմեն Ալվարյան
Автор: Ալեքսանդր Քանանյան ссылка: http://www.artsakhtoday.com
Читайте также:
Դիտումներ Просмотров: 2223 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com