Երկուշաբթի, 11.12.2017, 19:09
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Անհատներ Личности

*** [178]

***

Ованесян Юрий
11.03.2008
Յուրա Գառնիկի Հովհաննիսյանը ծնվել է 1953թ. նոյեմբերի 19-ին Արմավիրի շրջանի Այգեշատ գյուղում, ուսուցչի ընտանիքում: 1970թ. Ոսկե մեդալով ավարտել է Այգեշատի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1975թ.` ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն:Ավարտելուց հետո աշխատել է ռադիոֆիզիկական չափումների և Հայաստանի ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտներում որպես ավագ գիտաշխատող, ապա`բաժնի վարիչ:

1984թ. հանձնում է թեկնածուական մինիմումները, սակայն ժամանակ չի գտնում գիտությամբ զբաղվելու. Նվիրվում է զինվորական գործին,քանի որ հայ ազգի համար օրհասական օրեր էին:
Նրա հերոսական ուղին սկսվեց Իջևանից,անցավ հայրենի ողջ սահմանով,հասավ Ղարաբաղի երկնահաս բարձունքները և իր անանց հետքը թողեց Արցախ աշխարհի ամեն մի թիզ հողի վրա` այդ ընթացքում ջոկատի հրամանատարից բարձրանալով մինչև բրիգադի շտաբի պետ:

1990թ. Հունվարի 13-ին Յուրա Հովհաննիսյանը մարտական առաջին մկրտությունը ստացավ Բաքվի հայտնի դեպքերից հետո` Իջևանի սահմանային գոտում,ապա եղավ Երասխում, մեկնեց Վարդենիս, Նոյեմբերյան, Կրասնոսելսկ… որպես «Սասունցի Դավիթ» աշխարհազորայինների հետախուզական ջոկատի պետ:

1991թ. մայիսին արդեն սրվել էր դրությունը Բերդաձորում և Հադրութի շրջանում: Յուրան իրենից անբաժան գնդացրով , մարտական ընկերների հետ, ապահովում էր ԼՂՀ տեղափոխվող կամավորական ջոկատների և ազգաբնակչության անվտանգությունը:

Վիրավորվեց ՈՒմուդլու գյուղն ազատագրելիս:

1992 թվականի մարտին ծանր վիճակ էր ստեղծված Ստեփանակերտի ծայրամասում` Կրկժան-Արմենիքենդ ուղղությամբ:Հակառակորդի ակտիվ տեղաշարժին հետևելու և այն կասեցնելու նպատակով հարկավոր էր առավել նպաստավոր դիրքեր գրավել:Յուրայի գումարտակը դիրքավորվեց 26 բարձունքների վրա` իր հսկողության տակ պահելով Ջանհասան-Քյոսալար ուղղությունը: Հենց այդ մարտական տեղանունով էլ <<Կոմբատը >> մկրտվեց «26»-ի Յուրա:

Մասնակցեց Խոջալուի և Մալիբեյլիի ազատագրմանը:Նշանակվեց Շուշի Լաչին ռազմագծի հրամանատար,դարձավ Շուշիի առաջին պարետը:

Յուրան շուտով նշանակվեց պայմանագրային-կամավորական բրիգադի շտաբի պետ, իսկ նրա մարտական հետագա կյանքը մշտապես կապվեց Մարտակերտի հետ:

Հրամանատարը չորս անգամ վիրավորվեց, բայց մարտադաշտը չթողեց:

1993 թվականի մարտին Վայկունիքի ազատագրումը դարձավ արդեն հանրաճանաչ հրամանատարի մարտական ձիգ ուղու հերոսական էջերից մեկը:

1993 թվականի մայիսի 28-ին Յուրա Հովհաննիսյանին շնորհվեց փոխգնդապետի կոչում:

Լեգենդար Յուրան զոհվեց 1993թ. հունիսի 27-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջակայքում ականի պայթյունից, մարտական առաջադրանք կատարելիս:

Հետմահու Յուրա Հովհաննիսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար պարգևատրվել է ԼՂՀ կառավարության կողմից «Մարտական խաչ» առաջին աստիճանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ կառավարության կողմից «Մարտական խաչ» առաջին աստիճանով և այլ կառավարական պարգևներով:

 


ссылка: http://vardananq.do.am
Դիտումներ Просмотров: 700 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com