Չորեքշաբթի, 18.10.2017, 13:15
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Անհատներ Личности

*** [178]

***

Саргсян Ашот
06.11.2008
Աշոտ Սարգսյան Գրիգորի

Ծնվել է 1958թ. հուլիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքում, շինարարի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում: 1976-1980թթ սովորել եւ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ` ֆիզիկոս: Որպես ուսուցիչ աշխատել է Խանածախի ութամյա դպրոցում: 1981-82թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Պահեստազորի ավագ լեյտենանտ է:

1982-1992թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում, որպես կարգաբերող-էլեկտրոնիկ: 1986թ. եղել է ՙԱրցախական միություն՚ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը: 1987-88թթ. եղել է ԽՄԿԿ անդամ, կոնդենսատորների գործարանի կուսկազմակերպության Բյուրոյի անդամ: 1988թ. եղել է Հայոց Ընկերվարական Արցախյան Կուսակցության հիմնադիր անդամներից մեկը: 1989թ. ապրիլի 19-ին վերաբացված Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կազմակերպության հիմնադիր անդամներից է:

Մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պայքարին` մարտական ջոկատների ստեղծման, զինման, զինատեսակների պատրաստման աշխատանքներին:

1991թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Ստեփանակերտի ինքնապաշտպանության 6-րդ գոտու հրամանատար: Մասնակցել է Ջամիլու գյուղի ազատագրման ռազմագործողությանը:

1991թ. դեկտեմբերի 28-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1993թ. հունվարից աշխատել է ԼՂՀ ԳԽ Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովում, որպես ավագ փորձագետ:
1995թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր եւ 1995թ. մայիս-2000թ. հուլիս աշխատել է ԼՂՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ: 2003թ. հունվարից աշխատել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հոգեւոր քարոզչական կենտրոնում, որպես գլխավոր մասնագետ: 2005թ. մայիսից համատեղության կարգով աշխատել է ՙԱզատ հայրենիք՚ կուսակցության ՙԱկունք՚ պաշտոնաթերթում, որպես խմբագրի տեղակալ:

2007թ. հոկտեմբերի 27-ից աշխատում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ:

Հայացքներով` ազգային-պահպանողական:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 4 երեխա:

 


Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com