Կիրակի, 25.06.2017, 16:07
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Ազատագրված Արցախ

Քաշաթաղ [9]Վայկունիք (Քարվաճառ, Շահումյան) [22]Դիզակ (Հադրութի շրջան) [7]
Տիգրանակերտ | Tigranakert [6]Կովսական [7]

Վայկունիք (Քարվաճառ, Շահումյան)

Информация - ՆՈՐ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ (ՔԱՐՎԱՃԱՌԻ) ՇՐՋԱՆ
25.11.2008
Շրջանի աշխարհագրական նկարագրությունը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանը զբաղեցնում է 1936 կմ 2 տարածություն: Այն արևելքից սահմանակից է Մարտակերտի, հարավից` Քաշաթաղի, արևմուտքից և հարավ-արևմուտքից` Հայաստանի Հանրապետության Վարդենիսի, Վայքի, Սիսիանի շրջաններին, հյուսիսից` Շահումյանի հայաթափված շրջանին, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Շրջանի ողջ տարածքը խիստ լեռնային է ու կտրված: Հյուսիսում` Մռավի, արևմուտքում` Ռմբոստյան և հարավում` Ծավդեից լեռնաշղթաները ձգվում են շրջանի սահմանների երկայնքով:

Click to picture for resize Շրջանը հարուստ է բազմաթիվ գետերով ու վտակներով, որոնցից պետք է նշել, մասնավորապես, Տրտու (Թարթառ), Լեվ և Դուդխու գետերը: Շրջանի տարածքում կան փոքրիկ լեռնային լճեր, որոնցից պետք է հիշատակել Մեծ և Փոքր Ալ, Գորտագարակ և Զալխա լճերը: Դրանք ունեն հրաբխային ծագում և գտնվում են ալպիական գոտում, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մ բարձրության վրա: Որպես լեռնային ջրառատ շրջան Քարավաճառը զուրկ չէ նաև գեղատեսիլ ջրվեժներից:

Անտառները զբաղեցնում են շրջանի 28,2 հազ. հա տարածություն: Ծառատեսակների մեջ հատկապես տարածված են կաղնին, փշատերև ծառերը, վայրի մրգատու ծառատեսակները:

Շրջանի բարձրալեռնային տրածքների գերակշիռ մասը զբաղեցնում են արոտավայրերը և դաշտերը, որոնք փռված են ծավի մակերևույթից 2000-2800 մետր բարձրության վրա:

Click to picture for resize Շրջանը հարուստ է նաև սառը և տաք հանքային աղբյուրներից բխող հանքային ջրերով, որոնք հայտնի են եղել դեռևս միջնադարում:

Շրջանի գլխավոր ճանապարհները հիմնականում անցնում են գետահովիտներով, առանձին դեպքերում հատելով ջրբաժան լեռնաշղթաները: Դրանք համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում:


Շրջանի քաղաքական նշանակությունը. Շրջանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական անվտանգության ապահովման առումով ունի բացառիկ ռազմավարական նշանակություն: Մասնավորապես, շրջանի տարածքով է անցնում միջնադարյան Հայաստանի հնագույն ճանապարհներից մեկը, որը կապում էր Հայաստանի մայրաքաղաք Դվինը Աղվանքի մայրաքաղաք Պարտավի հետ: Այն գործում է նաև այսօր՝ հանդիսանալով ԼՀՂ և ՀՀ կապող նշանակությամբ երկրորդ մայրուղին: Ուստի այս ճանապարհի երկայնքով գտնվող հին հայաբնակ գյուղերի վերահայացումը թույլ կտա վերահսկել այս ճանապարհը՝ ապահովել նրա անվտանգությունը:

Շրջանի սոցիալ-տնտեսական նշանակությունը. Նոր Շահումյանի շրջանն ունի սոցիալ-տնտեսական մեծ ներուժ, որը դեռևս չնչին կերպով է օգտագործվում: Գյուղատնտեսության ոլորտներից շրջանը հատկապես բարենպաստ պայմաններ ունի անասնապահության զարգացման համար, քանի որ հարուստ է արոտավայրերով: Բազմաթիվ են փարախներն ու անասնապահական համալիրները:

Click to picture for resizeՇրջանը որոշակի նշանակություն ունի նաև զբոսաշրջիկության զարգաման առումով: Քարավաճարի շրջանը հանդիսանում է Հայաստանի բացառիկ գեղատեսիլ վայրերից մեկը, ինչը կարող է հիմք դառնալ էկոլոգիական զբոսաշրջիկության զարգացման համար: Շրջանի հանքային ջրերը կարող են հրապուրել բուժման նպատակներով զբոսաշրջիկությունը: Անզուգական բնություն ունեցող այս շրջանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից առանձնակի հռչակ ունի հայ ճարտարապետության գլուխգործոց Դադիվանքը:

Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը շրջանում իրակնացնում է մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն նպաստել շրջանի բնակեցմանը և հայաբնակ գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 


Ключевые слова: заселение, история, Карвачар, Шаумяновский район, информация, туризм
Автор: http://www.knaravan.org ссылка: http://www.knaravan.org
Читайте также:
Դիտումներ Просмотров: 2725 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1348

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com