Չորեքշաբթի, 18.10.2017, 18:36
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հարցածրույցներ Интервью

Ալեք Ենիգոմշյան. «Մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը»
25.11.2008
[ 25 Նոյեմբերի 2008 | 19:14 ]

Հարցազրույց Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Միացում» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ

Ալեք, այսօր Արցախի հերոս Մոնթեի ծննդյան տարեդարձն է: Դուք, որ գրեթե երեսուն տարի ճանաչել եք Մոնթեին, եւ նրա տեսակետներին ծանոթ եք ավելի լավ, քան մյուսները, ի՞նչ եք կարծում, ո՞րը կլիներ Մոնթեի տեսակետը Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ:

Մոնթեն այն ժամանակ դեռ այդ հարցին պատասխանել է, հարցազրույցների մեջ խոսքեր ունի, երբ ասում է` «պատերազմը պիտի վերջանա միայն մեր հաղթանակով»: Դա նշանակում է, որ հաշտությունը պիտի կնքվի միայն մեր հաղթանակով: Սա արդեն ես եմ ավելացնում: Մոնթեն բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք ցույց են տալիս, որ այսօրվա տարածքները ինքը համարում է մշտապես հայկական: Քարվաճառի ազատագրության ժամանակ Դադիվանքի ֆոնի վրա տված հարցազրույցում նա ասել է, որ ամեն տեղ հայկական վանքեր են, ուր որ գնաս՝ հայկական բնակավայրեր կգտնես, եւ մենք մեր պատմական հողերից ոչ մի քայլ այն կողմ չենք անցել, որտեղ որ հող ենք վերցրել, մեր պատմական հողերն են եղել: Սրանք ուղղակի հիշատակումներ են Մոնթեի ասածներից:

Բայց ահա մի քանի կոնկրետ մեջբերումներ նրա որոշ ելույթներից. «Մենք վերատիրացանք մեր տներին և կալվածներին» («Նոր Կյանք» (ԱՄՆ), 23 հունիս 1993 թ.), «Մենք մտել ենք այնտեղ, որտեղ պատմականորեն մերն է: Հայոց պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորսնցնենք այս հողամասը» (1992 թ., հոկտեմբերի 4, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից), «Այս հարցը պատմական հարց է: Մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է վերջապես այս շրջանը [Քարվաճառը] վերամիացնել Հայաստանին: Ինչպես կտեսնես, ամեն տեղ, ուր որ կերթաս, վանք մը կա, հայկական հող է ասիկա: Ամեն մեկ գյուղ որ կմտնես, կտեսնես, որ իսկապես հայկական հող է: Եւ չափազանց կարևոր է այս 3000 քառ. կիլոմետրը միացնել: Արցախի պատմության համար ալ որոշիչ դեր կխաղա այս շրջանը ազատագրելը: (:::): Հոգևոր, քաղաքական, ռազմական, ամեն ձևով: Շատ կարևոր է այս հաղթանակև տանել» (1993 թ., մարտ 29-30, Քարվաճառի շրջանի ազատագրության գործողության ընթացքում, Դադի վանքի մոտ), «Իմ կարծիքն այն է, որ պետք է վերադառնալ Արցախի պատմական սահմաններին, մի գիծ քաշելով Արաքսից Կուր: Այդ պարագայում շատ ավելի հեշտ է լինելու մեր դիրքերի պաշտպանությունը, որովհետև մեզ պաշտպան ենք ունենալու բնական սահմաններ գետերի հուներն ու լեռները: Այնքան ատեն, որ մեր պաշտպանության գծերը շարունակեն ժանյակի տեսք ունենալ, մենք մեզ սպառելու ենք բազմաթիվ ճակատներ միաժամանակ պաշտպանելով և հեշտացնելու ենք ազերիների գործը» (Les Nouvelles D’Armenie, No. 2, հունիս-հուլիս 1993 թ.):

Մոնթեն փաստում էր, որ այս տարածքները պատմական հայկական տարածքներ են, մենք ուրիշի հողը չենք գրավել: Անվտանգության պաշտպանության տեսակետից պատմականորեն այդպես է եղել, և հիմա էլ այդպես պետք է լինի: Ներկա տարածքները պետք է լինեն, որովհետեւ պաշտպանվածությունը ապահովում են հենց ա՛յդ տարածքները: Այլապես նախկին ԼՂԻՄ-ի սահմանները պաշտպանողականությունը ապահովելու իմաստով անհուսալի են բազմաթիվ առումներով` և՛ սահմանի երկարությունն է չափազանց ավելանում, և՛ այլ ահնգամանքներ: Այսինքն` այստեղ սկզբունքային պատճառներ կան պատմական արդարության իրավունքի իրացման և նաև գործնական պաշտպանողականությունը ապահովելու գործում: Սա է, իմ կարծիքով, Մոնթեի կեցվածքը:

Այսօր ակտիվ բանակցություններ են ընթանում են փոխզիջումների շուրջ: Գիտեմ, որ Դուք անձամբ դեմ եք փոխզիջմանն ընդհանրապես: Բայց կարծու՞մ եք, որ ինչ-որ բան կարելի է զիջել խաղաղության և Արցախի անկախության կարգավիճակի ճանաչման դիմաց:

Ես, և ոչ միայն ես, գտնում ենք, որ տարածքների հարցով փոխզիջման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող և չպետք է լինի: Ես սկզբունքային պատճառներ եմ նշում` մենք մեր նախնական իրավունքներն ենք վերագտնում: Մենք ամենաքիչը հազար տարի միայն հող ենք կորցրել և միայն այս պատերազմի ընթացքում է, որ մեր պատմական հողերը ազատագրել ենք: Սա ոգու իմաստով հոգեբանական մեծ նշանակություն ունի` այսօր կամ վաղը, հազար տարվա մեջ առաջին անգամ եղած դրական ոստյունը վերածել ոչնչի: Ես չեմ պատկերացնում, թե հայ մարդը ինչպիսի հոգեբանությամբ կարող է իր հայ լինելը շարունակել այնպիսի մեծ խայտառակությունից հետո, եթե այդ հողերը վերադարձվեն: Ուզում եմ ասել, որ հայի հոգին կկոտրվի, այստեղ միայն սկզբունքի խնդիր չէ, այլ ապագայի խնդիր: Բացի զուտ ռազմագիտական իմաստով պաշտպանվածությունից, հոգեբանական իմաստով դա «քանդում» է նշանակում: Այսքանից հետո, կրկնում եմ, որ հողերի կամ տարածքների իմաստով փոխզիջում չպետք է լինի և չի կարող լինել: 14 տարի` 1994 թ. զինադադարի կնքումից հետո, դրանից առաջ էլ փոխզիջման մասին հայկական կողմից խոսում են մինիմալ պահանջ ունեցողները, եւ փոխզիջման սահմանագիծը նրանց համար տարածքի ինքնավարությունն է, այսինքն` ԼՂԻՄ-ի տարածքում բնակվող հայության ինքնորոշման իրավունքն է, որը Ադրբեջանից պահանջում են ընդունել: Իսկ Ադրբեջանը չի ընդունում: Ադրբեջանը չի ընդունում անգամ այդ մինիմալ պահանջը, երբ դրան զուգահեռ հայկական թույլ կողմը պատրաստ է գրեթե բոլոր տարածքները հանձնել Ադրբեջանին: Բայց եթե Ադրբեջանը այդ մինիմալ պահանջը 14 տարի չի ընդունել, չկա այնպիսի փոխզիջում, որին հնարավոր է գնալ: Սա փաստ է, Ադրբեջանը ցույց է տալիս, որ մինիմալ պահանջը չի ընդունում: Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ ռազմական առումով պատրաստ կլինի վերցնել այդ հողերը հայկական ուժերի ձեռքից, մի պահ չի վարանի և այդ քայլին կգնա: Հետևաբար, կնքե՞նք համաձայնագիր, զիջումներով կամ ոչ, Ադրբեջանը գնալու է այդ քայլին և չի ընդունելու հայկական կողմի նույնիսկ մինիմալ պահանջը: Հետևաբար, փոխզիջում հասկացությանը մի քիչ շատ է կարևորություն տրվում: Չկա այնպիսի փոխզիջում, որ Ադրբեջանը ընդունի, և մենք տարածքների առումով ոչ մի պարտավորության չենք գնում: Ուրիշ առումներով հնարավոր է մտածել:

Ինչի՞ շուրջ են, Ձեր կարծիքով, կողմերը հիմա բանակցում: Կա՞ այդ բանակցություններում տարածքների հանձնման հարցը:

Առաջին օրվանից` 1991-ից կամ 1994-ից, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ սկսվեցին, խոսք է գնացել տարածքների մասին, և դա խայտառակություն է: Հիմա ասում են, որ Մադրիդյան սկզբունքները բաց չեն, բայց բոլորս էլ գիտենք, որ այստեղ խոսքը պարտադիր կերպով գնում է տարածքների մասին` 5, 6 կամ 7 տարածք: Ոչ ոք չի կարող ասել, որ այդ բանակցությունների ընթացքում առաջին կետը հենց տարածքների հանձնումը չէ: Իմ կարծիքով՝ դա միանշանակ մերժելի է: Հետևաբար, այսքան ժամանակ ինչի շուրջ որ եղել են բանակցությունները, տարածքների զիջումների սկզբունքի շուրջ է եղել: Ցավոք, հայկական պաշտոնական կողմը միշտ էլ պատրաստ է եղել այդ զիջումներին գնալու՝ պայմանով, որ ԼՂ-ի բնակչության ինքնորոշումը ճանաչվի: Բայց մենք մի՞թե չգիտենք, որ տարածքները հանձնելուց հետո այդ տարածքում բնակվող հայությունը չի մնա այնտեղ, և հոգեբանական տարբեր ճնշումների տակ ինքն իրեն ոչ անվտանգ իրավիճակում զգալով՝ կթողնի ու դուրս կգա, նույնը կարող է տեղի ունենալ Զանգեզուրում, Սյունիքում, և դրա շարունակությունը պարզ է, թե ինչ կլինի: Այստեղ չափավորական լինելու, մեծ տերությունների ցանկությունները նկատի ունենալու, մեր թուլությունը չգիտակցելու խնդիր չէ: Մեր կողմից ցանկացած թուլություն բերելու է ավելի մեծ կորուստների՝ և՛ տարածքային, և՛ գոյութենական:

Այդ տարածքները պահելը ինքնանպատակ չէ: Այդ տարածքները պետք է բնակեցվեն մեր ժողովրդի կողմից, և դա ոչ միայն հայ ժողովրդի պատմական արդար իրավունքն է այդ տարածքներում վերստին ապրելու: Այդ տարածքների վերաբնակեցումը բազմաթիվ այլ հարցեր կարող է լուծել: Գիտենք, թե ինչքան խնդիրներ է ունեցել մեր գյուղատնտեսությունը դեռ սովետական տարիներից, այդ տարածքները գյուղատնտեսական լավագույն տարածքներն են: Մենք միշտ խոսել ենք ՀՀ-ում Արարատյան դաշտավայրի մասին՝ որպես գյուղատնտեսական լավագույն տարածք: Բայց գիտենք, թե որքան գերբնակեցված տարածք է դա: Հայաստանի համար էական մեծ խնդիրներ կլուծի այդ տարածքների շահագործումը գյուղատնտեսական առումով: Մեր արտաքին առևտրի մեջ մեծ տեղ է զբաղեցնում սննդի ներմուծման չափաբաժինը: Արտաքին առևտրի խնդիրները լուծելու առումով դրական նշանակություն կունենա այդ տարածքների բնակեցումը և շահագործումը, էլ չեմ խոսում մի շատ կարևոր հարցի մասին: Դա արտագաղթն է: Եթե առաջ քաղաքներից էր ժողովուրդը դուրս գալիս ու արտագաղթում արտասահման, արդեն երկար տարիներ է այդ գործընթացը տեղափոխվել է գյուղական շրջաններ: Եթե լուրջ կերպով քաղաքականություն վարվի, այսինքն` գյուղական բնակչության այն մասին, որը չի կարողանում գյուղերում իր գոյությունը ապահովել, մտածված կերպով ուղղեն այդ տարածքները, ժողովրդագրական իմաստով կարող են լուծվել այդ խնդիրները: Բացի տարածքային խնդիրներից, այդ տարածքների` որպես հայկական պահելը և դրական իմաստով յուրացնելը ժողովրդի և պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին լուծումներ կարող է բերել:

Ինչու՞ մինչ այսօր չի հաջողվել լուծել տարածքների վերաբնակեցման խնդիրը:

Ես վստահ եմ, որ կա երկու պատճառ. նախ` չկա քաղաքական կամք, այսինքն` որոշում կայացնողները` պետության օղակները պետք է կայացնեն այդ շրջանները վերաբնակեցնելու որոշումը, որը չեն անում: Կայացնում են հակառակ որոշում, որովհետև իրենք մտածում են, որ այդ տարածքները մի օր պետք է հանձնեն: Մյուս պատճառն էլ բնակչության նպաստող սոցիալ-տնտեսական քաղաքականության բացակայությունն է: Այսինքն` այդ տարածքները օգտագործվում են միայն սեփական կլանային շահերը ապահովելու համար, այլ ոչ թե այնտեղ ժողովուրդ բնակեցնելու և այդ ժողովրդի համար արժանավայել կյանք ապահովելու նպատակով: Հազարավոր հեկտարներ մի քանի հոգու վերահսկողության տակ են, նրանք են տնօրինում այդ տարածքների բարիքները, այնտեղ բնակվող բնակչությանը ոչ մի օժանդակություն չի տրվում: Որովհետև ովքեր կարող են այդ վարչական-քաղաքական որոշումներով այդ օժանդակությունները տրամադրել, նրանց բացարձակ չի հետաքրքրում այդ մարդկանց՝ ազատագրված տարածքներում երկար ժամանակ հաստատվելը և սերունդներ աճեցնելը, նրանց հետաքրքրում են սեփական կարճաժամկետ շահերը:

http://today.hetq.am/politics/karabakh-4/

 


Ключевые слова: ни пяди земли
Автор: Լիանա Սայադյան
Читайте также:
Դիտումներ Просмотров: 2023 | Ավելացրել է Добавил: Parvanuhi | Рейтинг: 5.0/1 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com