Շաբաթ, 21.10.2017, 14:35
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հարցածրույցներ Интервью

«Հայկական ընտրություն»
27.05.2009
«Անհրաժեշտ է քաղաքական դաշտին հաղորդել նոր որակ: Այն չպետք է քայքայել, այլ վերափոխել՝ ըստ մարտահրավերների լրջության և հանրության սպասելիքների: Սերժ Սարգսյանի վարչախումբը և նրա քաղաքական ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը ղեկավարվում են միևնույն ռազմավարույթյամբ և արժեհամակարգային աշխարհահայեցողությամբ: Տարբերություններն առկա են սոսկ գործադրման անէական մանրամասների մեջ», - «Առավոտին» ասաց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը:

- Ո՞րն էր եւս մեկ կուսակցություն հիմնելու անհրաժեշտությունը:

- Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում առկա են ավելորդաբար բազում կուսակցություններ: Տարրական քաղաքագիտական տրամաբանությունն անգամ հուշում է, որ դրանց թիվը պետք է առնվազն մի քանի անգամ նվազ լիներ: Հայաստանյան քաղաքական դաշտը՝ ողջ ներքին պառակտվածությամբ եւ թվացյալ բեւեռացմամբ հանդերձ, նույնական է Հայոց պետականության եւ ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրների նկատմամբ որդեգրած հայեցակարգային բովանդակազրկությամբ եւ գաղափարական սնանկությամբ: Եզակի կուսակցություններ, այն էլ՝ լրջագույն վերապահումներով հանդերձ, կարող են դիտարկվել որպես կուսակցություն՝ բառիս դասական իմաստով: Իրականում կուսակցությունների մեծագույն մասը մեկ կամ մի քանի անձի՝ անհատական կամ խմբակային շահեր սպասարկելու համար ստեղծված գրպանային կառույցներ են: «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովում զեկուցողները մատնանշել են, որ ներկայիս քաղաքական համակարգը իսպառ չի համապատասխանում ՀՀ առջեւ ծառացած առանցքային մարտահրավերների լուծմանը:

- Ի՞նչ պետք է անեք դուք, ինչը չեն անում այլոք:

- Մենք հավակնում ենք միավորել պետականակենտրոն եւ ողջամիտ ազգայնական կողմնորոշում ունեցող անձանց եւ շրջանակներին՝ Հայոց պետականության պահպանման գերխնդրի շուրջ: Մեզ համար Հայոց Հայրենիքն իր քաղաքակրթական, պետական եւ տարածքային դրսեւորումներում գերագույն կարգի բացարձակ սկզբունք է: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ ուժ, որը հանդգնում է կեղծ իրապաշտական նպատակահարմարության պատրվակով կասկածի տակ առնել այդ սկզբունքի բացարձակությունը, պետք է անդառնալիորեն դուրս մղվի Հայոց քաղաքական դաշտի լուսանցք: ՀՀ ազգային անվտանգության շահը բացառում է ազատագրված տարածքների զիջման եւ հայ-թուրքական «մերձեցման» ուղղությամբ տարվող քաղաքականությունը՝ որպես անմիջական կործանարար հետեւանքներով հղի անպատասխանատու արկածախնդրություն: Մենք ունենք հստակ եւ մասնագիտորեն փաստարկված սկզբունքային մոտեցումներ Հայաստանի տնտեսական դաշտն ու սոցիալական խնդիրները կարգավորելու իմաստով՝ ազգային-պետական շահերի եւ տեղական առանձնահատկությունների գերակայությամբ:

- Դուք մերժում եք ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությո՞ւնը:

- Մենք ոչ թե մերժում ենք ներկա իշխանությունն ու ընդդիմությունը, այլ արձանագրում ենք վաղուց ի վեր ակներեւ մի ճշմարտություն՝ այժմյան քաղաքական դաշտն անընդունակ է դիմագրավելու Հայաստանին գոյացապես սպառնացող մարտահրավերներին: Այսօր Հայաստանում շատերը խոսում են «երրորդ ուժի» ձեւավորման մասին, եւ բոլորս զարմանում ենք, թե ինչո՞ւ այն չի կայանում: Մենք գտնում ենք, որ «երրորդ ուժը» պարզապես չի կարող գոյություն ունենալ, քանզի բուն քաղաքական այլընտրանքը կարող է գոյանալ միայն միմյանցից իրապես տարբերվող պետականակերտ մոտեցումների պարագայում: Այս պահին մենք չենք կամենում գերագնահատել մեր ուժերը եւ միայն մեզնով հավակնել իրական երկրորդ բեւեռ դառնալու: Մենք համոզված ենք, որ միայն հստակ, սկզբունքային եւ հայակենտրոն պետականաշինության հրամայականի գիտակցումը կարող է հանգուցալուծել քաղաքական դաշտի այժմյան լճացումն ու անարդյունավետ ամլությունը: Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ մարդկանց մեծագույն մասը քվեարկել է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ՝ մեկի կամ մյուսի դեմ: Պետք է շնորհել հանրությանը ոչ թե Սերժ Սարգսյանին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով պատժելու հնարավորություն, այլ ազգային պատասխանատվության անհատական գիտակցմամբ՝ Հայոց պետականության ապագան յուրաքանչյուրիս համեստ ներդրմամբ կերտելու վճռականություն: Բոլորս պետք է ուժ գտնենք արժանապատվորեն թերթելու Հայոց անկախության առաջին 20-ամյակի ոչ միայն քրեաօլիգարխիկ խայտառակությամբ, այլեւ մեծագույն հաղթանակներով լի էջը:

- Ժիրայր Սեֆիլյանը, ում հետ համագործակցում եք «Միացում» նախաձեռնության շրջանակներում, շարունակում է մնալ առաջին նախագահի կողքին:

- Ժ. Սեֆիլյանը ոչ միայն նորագույն Հայոց ռազմական պատմության իրական հերոսներից է, այլեւ իր առօրյա կյանքում համեստ, նվիրյալ եւ ազնվագույն մարդ է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր շարժմանը նա միացել է անկեղծ համոզմամբ, որ դա է ճիշտ մարտավարությունը՝ երկրում «սահմանադրական օրինականությունը վերականգնելուց հետո» ազգային պետականությունը կերտելը: Սեֆիլյանի եւ Տեր-Պետրոսյանի տեսակետների միջեւ առկա տարաձայնություններին անուղղակի անդրադարձել է անձամբ Լ. Տեր-Պետրոսյանը՝ մի շարք հանրային ելույթներում: Այս հարցում մենք ունենք սկզբունքորեն այլ մոտեցում: Անձամբ ինձ համար ներկայիս վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած կեղծպետական համակարգի օրինաչափ արտադրանքն է, ուստի այդ միեւնույն բեւեռի անձնապես պառակտված երկու հատվածների միջեւ որեւէ մարտավարական ընտրություն կատարելը համարում եմ միանգամայն անիմաստ:

 


Автор: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտումներ Просмотров: 1463 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com