Ուրբաթ, 23.06.2017, 07:30
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հարցածրույցներ Интервью

Բերձորի քաղաքապետ. «Զիջելու բան չունենք, ավելին` ունենք ազատագրելու խնդիր»
25.05.2011

emedia.am-ը պարբերաբար անդրադարնալու  է  Արցախի խնդիրներին և հատկապես ազատագրված տարածքներին: Ավելի վաղ մենք արդեն անդրադարձել ենք Բերձորին` ներկայացնելով քաղաքի բնակիչ՝ ուսուցիչՀամբարձում Արզանյանի հետ հարցազրույցը, ինչպես նաև քաղաքում կազմակերպված «Քաշաթաղ+» ինտելեկտուալ փառատոնը: Այս անգամ ներկայացնում ենք emedia.am հարցազրույցը  Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանի հետ:


Օրերս Բերձորում օրերս անց է կացվել «Քաշաթաղ +» ինտելեկտուալ փառատոնը, ի՞նչ տպավորություններ եք ստացել մրցույթից, նման միջոցառումներ Ձեր մոտ հաճա՞խ են լինում:


- Շատ տպավորված ենք միջոցառումից, նման հանդիպումներ պետք է հաճախ լինեն, քանի որ դա հնարավորություն է տալիս Հայաստանի մասնակիցներին ծանոթանալ մեր քաղաքին, բարքերին, ավանդույթներին: Մեր մոտ միջոցառումները շատ են ու բազմաբնույթ` երաժշտական հանդիպումներ, գրքերի փառատոն, հանդիպում գրողների հետ, ցուցահանդեսներ, սպորտային հավաքներ: Մեր երեխաները նաև լինում են Հայաստանի տարբեր քաղաքներում և մասնակցում են մշակութային միջոցառումների:




-Ի՞նչով է զբաղված այսօր բերձորցին, ի՞նչ խնդիրներ կան քաղաքում և ի՞նչ նոր ձեռքբերումներ ունեք:


-Քաղաքում մարդիկ աշխատում են վարչական համակարգում, առևտրի կենտրոններում, շինարարության մեջ, սակայն կարող եմ ասել, որ դեռևս զբաղվածության հետ խնդիր ունենք, իսկ քաղաքից դուրս անասնապահություն և գյուղատնտեսություն: Բնակչության մի մասն էլ աշխատում է Գորիսում, Ստեփանակերտում, Երևանում:

Խնդիրները շատ են, սակայն կթվեմ ամենահրատապները` բնակարանային խնդիրներ, քանի որ պատերազմի հետո ամեն ինչ ավիրվել է ու թալանվել, ապա բնակչության զգալի մասը դեռևս բնակարանի խնդիր ունի, արդեն 27 բնակարան է բաժանվել, մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 32 բնակարանամուտ: Ջրամատակարումը ևս խնդրահայույց է, խնդիր կա կոյուղաջրերի հետ կապված: Ճանապարհները ևս բարեկարգման անհրաժեշտություն ունեն: Իմ թվարկած խնդիրների մի զգալի մասը լուծվել է, օրինակ մի քանի կիլոմետրի վրա փողոցային լուսավորություն է անցկացվել: Ջրամատակարման հետ կապված տեղադրվել է պոմպակայան: Մի խոսքով քայլեր արվում են, որպեսզի կենսական պայմանները բարելավվեն:



- Խոսակցություններ կան փոխզիջման հետ կապված, դուք ինչ-որ բան ունե՞ք զիջելու:


- Իհարկե չունենք, ասեմ ավելին` ունենք ազատագրելու խնդիր, մենք դեռ պետք է մեր պատմական տարածքները հետ վերցնենք և մենք պատրաստ ենք դրան: Եթե 92թ-ից հետո այստեղ ենք ապրել ու հաղթահարել բազում դժվարություններ, ուրեմն պատրաստ ենք պատերազմ և երբեք չենք նահանջելու:


 


Ключевые слова: ни пяди земли, ոչ մի թիզ հող, Кашатагский район, Քաշաթաղի շրջաբ, Бердзор, Բերձոր
Автор: http://emedia.am ссылка: http://emedia.am
Читайте также:
Դիտումներ Просмотров: 1232 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 5.0/1 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1348

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com