Քաշաթաղի ներկայիս տարածաշրջանն իր մեջ ընդգրկում է հենց գրավյալ կամ ազատագրված 5 տարածքները, որոնք առեւտուրի առարկա է դարձնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, - տեղեկացնում է Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Գարեգին Ղազարյանը: Ըստ Վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի տարածաշրջանում բնակվում է մոտ 12 հազար մարդ եւ նրանք առանձնապես մտահոգված չեն հայ ադրբեջանական բանակցությունների մասին իրենց հասած զրույցներից:
Զանգելանի քաղաքապետ Խաչատուր Ադամյանը տարածքների փոխանակման մասին բանակցությունները համարում է մարտահրավեր ուղղված տեղի բնակիչներին. ՚Ոչ մի իշխանություն տարածքների տեր լինելու մենաշնորհ չունիՙ: Ըստ պարոն Ադամյանի, տարածքները հանձնելու մասին որոշում կարող է ընդունել միայն ժողովուրդը, որն այս տարածքները դարձրել է Հայրենիք: Միջնավան քաղաքի բնակիչ Գեղեցիկ Գասպարյանը այստեղ է տեղափոխվել երեք տարի առաջ: Անցյալ տարի Գեղեցիկն այստեղ խանութ է բացել եւ հասկացել, որ գրեթե բոլոր վերաբնակները սովյալներ են:
Տարածքների ազատագրման մասնակից Արմեն Եղյանը իր ծրագրերն ունի ներկայումս հա
...
Читать дальше »