Չորեքշաբթի, 20.11.2019, 06:39
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
ԲԼՈԳ Блог


Գլխավոր Главная » 2008 » Նոյեմբեր » 28 » 25 Հունիսի, 2002

25 Հունիսի, 2002
11:29
Քաշաթաղի ներկայիս տարածաշրջանն իր մեջ ընդգրկում է հենց գրավյալ կամ ազատագրված 5 տարածքները, որոնք առեւտուրի առարկա է դարձնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, - տեղեկացնում է Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Գարեգին Ղազարյանը: Ըստ Վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի տարածաշրջանում բնակվում է մոտ 12 հազար մարդ եւ նրանք առանձնապես մտահոգված չեն հայ ադրբեջանական բանակցությունների մասին իրենց հասած զրույցներից: 

Զանգելանի քաղաքապետ Խաչատուր Ադամյանը տարածքների փոխանակման մասին բանակցությունները համարում է մարտահրավեր ուղղված տեղի բնակիչներին. ՚Ոչ մի իշխանություն տարածքների տեր լինելու մենաշնորհ չունիՙ: Ըստ պարոն Ադամյանի, տարածքները հանձնելու մասին որոշում կարող է ընդունել միայն ժողովուրդը, որն այս տարածքները դարձրել է Հայրենիք: Միջնավան քաղաքի բնակիչ Գեղեցիկ Գասպարյանը այստեղ է տեղափոխվել երեք տարի առաջ: Անցյալ տարի Գեղեցիկն այստեղ խանութ է բացել եւ հասկացել, որ գրեթե բոլոր վերաբնակները սովյալներ են: 

Տարածքների ազատագրման մասնակից Արմեն Եղյանը իր ծրագրերն ունի ներկայումս հարավ-արեւելյան մի բնակավայրի՝ Շուքյուրբեյլիի առնչությամբ. ՚Շատ կարեւորում ենք այս տարածքների յուրացումը, ասել է, թե բնակեցումը կամ վերաբնակեցումըՙ: Այսօր Շուքյուրբեյլի գյուղում կա սահմանապահ զորքերի մեկ ստորաբաժանում, որտեղ ծառայում է Հենրիկը: Վերջինս ասում է, թե իրեն չի զգում իբրեւ ազատագրված կամ գրավյալ տարածքների պաշտպան, այլ որպես սահմանապահ: Հենրիկը պատկերացում չունի, թե ազատամարտիկներն ինչի համար են ուզում բնակեցնել ամենահարավ-արեւելյան այս գյուղը: ՚Մաքսիմում պետք է երկարացնել հայ-իրանական սահմանը եւ այս տարածքների զիջելու մասին խոսք լինել չի կարողՙ, - նշում է Արմեն Եղյանը:

25 Հունիսի, 2002

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=9116


Դիտումներ Просмотров: 953 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com