Չորեքշաբթի, 11.12.2019, 17:28
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
ԲԼՈԳ Блог


Գլխավոր Главная » 2008 » Դեկտեմբեր » 24 » ahousekepeer: Շանթամբոխ. պայքար անգրագիտության դեմ

ahousekepeer: Շանթամբոխ. պայքար անգրագիտության դեմ
16:07
Ինչպես և պլանավորված էր, այսօր հանձնեցինք մեր ԶԼՄ-ներին նամակը՝ ՀՀ ու ԼՂՀ ճշգրիտ քարտեզի հետ միասին։ Մեր հետ էր նաև Երկիր-Մեդիա հեռուստաընկերության նկարահանման խումբը, ինչպես նաև «Երկիր» թերթի ու Hetq.am կայքի լրագրողներ։ Բաժանվել էինք մի քանի խմբերի, որ արագ լինի։ Շանթամբոխի մասնակիցներով այցելել ենք Հ1, Շանթ, Երևան TV, Արմենիա TV, Արմնյուզ, Կենտրոն, ԱՐ, Դար 21 հեռուստաընկերությունները, ինչպես նաև «Առավոտ», «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց Աշխարհ», «Հայկական Ժամանակ», «Ազգ» թերթերի ու «Ես» ամսագրի խմբագրությունները։

Ի դեպ, «Կենտրոն»-ում շատ վատ ընդունեցին մասնակիցներին։ Ինչպես խիստ վրդովված հայտարարել է հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը. «Այդ տարածքները պետք է հանձնվեն, ինչո՞ւ եք ինքնագլուխ բաներ անում»։

Ստորև տեղադրում եմ այսօրվա շանթամբոխից մի քանի լուսանկար, մի քիչ ավելի ուշ Փիղը ուրիշ խմբերի լուսանկարներն էլ կդնի։

* * *

Քարտեզ ու նամակ՝ «Ազգ» թերթի խմբագրության համար.




«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրության ժողովուրդը մի քիչ լարված էր, բայց այնուամենայնիվ ուշադիր լսում էին.




Երևան TV հեռուստաընկերությունում անակնկալի եկան, բայց բարեհամբյուր ընդունեցին, նույնպես ուշադիր լսեցին.






«Գոլոս Արմենիի» թերթում էլ շատ ջերմ ընդունեցին.





Պարզվեց, որ գլխավոր խմբագրի՝ Ֆլորա Նաշխքարյանցի աշխատասենյակում նույն քարտեզն է պատից կախված, ավելին՝ մեզ նվիրեցին օրացույցներ Արցախի Տիգրանակերտի լուսանկարով.




«Առավոտ» թերթի խմբագրությունում շատ լարված էին ու սառը։ Քարտուղարուհին հրաժարվեց խմբագրին կամ էլ խմբագրի տեղակալին կանչել, բայց նամակն ու քարտեզը վերցրեց՝ խոստանալով փոխանցել վերադասներին։








«Հայաստանի Հանրապետություն» թերթում.




Սա էլ ճանապարհին [info]5unday-ը նկատեց.

 
Դիտումներ Просмотров: 999 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com