Երեքշաբթի, 11.08.2020, 05:36
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2008 » Հոկտեմբեր » 10 » Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները մտահոգված են ղարաբաղյան խնդրի ներկայիս զարգացումով

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները մտահոգված են ղարաբաղյան խնդրի ներկայիս զարգացումով
20:03
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/ Ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս զարգացմանը նվիրված կլոր սեղան տեղի ունեցավ ուրբաթ Երևանում։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած քննարկումներին մասնակցեցին Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ։

«Քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը թելադրված է Ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս զարգացման վերաբերյալ պատերազմի մասնակիցների մտահոգությամբ՝»,- հայտարարեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Եղյանը։

«Հայաստանը կանգնած է արտաքին քաղաքական լուրջ խնդիրների առջև։ Հայաստան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Անկարայում և Բաքվում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերադարձնել, այսպես կոչված, «գրավյալ տարածքները»։ Եվ առայսօր հայկական կողմից պաշտոնական որևէ հերքում չի եղել»,- ասաց Եղյանը։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքերով, վերահսկվող տարածքների վերադարձը «կնշանակի հրաժարվել Ղարաբաղից, իսկ այնուհետև՝ նաև Հայաստանից»։

Բացի այդ Շիրխանյանն ընդգծեց, որ Հայաստանը տանուլ է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի հետ քարոզչական պատերազմում։

«Ադրբեջանին հաջողվում է համոզել միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան ազատագրական պատերազմը ագրեսիա էր, իսկ մեզ չի հաջողվում նրանց հակառակը համոզել»,- ասաց նա։

Քննարկումների արդյունքում մասնակիցները ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ ուղղված Հայաստանի ժողովրդին և աշխարհի հանրությանը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ «ազատագրված տարածքները պատկանում են Հայաստանին, և հայ ժողովուրդը թույլ չի տա, որ դրանք սակարկության առարկայի վերածվեն միջպետական հարաբերություններում»։

Դիտումներ Просмотров: 1029 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com