Շաբաթ, 19.09.2020, 16:22
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2009 » Փետրվար » 18 » Մասիս Մայիլյան. «Մադրիդյան սկզբունքները պիտի հնարավորինս շուտ հակամարտության կողմերի հանրության սեփականությունը դառնան»

Մասիս Մայիլյան. «Մադրիդյան սկզբունքները պիտի հնարավորինս շուտ հակամարտության կողմերի հանրության սեփականությունը դառնան»
12:24
Մի քանի օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով ղարաբաղյան կարգավորման խնդրի մասին շեշտել է.«Միակ ճանապարհը բանակցություններն են, եւ ովքեր փորձում են այս բանակցությունները ներկայացնել որպես սակարկություն, նրանք խորապես սխալվում են գոնե մի շատ պարզ պատճառով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` մեր հայրենի հողը գին չունի, իսկ եթե գին չունի` սակարկելն անիմաստ է»:
Սակայն միեւնույն ժամանակ նրա կողմից մեկ անգամ չէ, որ շեշտվել է, թե բանակցությունները վարվում են մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Համագումարի ժամանակ հնչեցված այս խոսքերը տարբեր արձագանքներ են գտել Հայաստանում եւ Ղարաբաղում: Շատերը դրանք որակել են անկեղծ ու շատ հստակ ասված խոսքեր, որոնք չեն կարող ենթադրությունների տեղիք տալ:

Այնուամենայնիվ, մի կողմից խոսվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մասին, մյուս կողմից մադրիդյան սկզբունքների մասին, որոնք, կարծես թե, մեզ հասած տվյալներով, ենթադրում են ԼՂՀ փաստացի տարածքների «վերաձեւում»:

Մեր այն հարցին, թե հակասակա՞ն չի կարելի համարել վերոնշյալ երկու ձեւակերպումները, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, վերջերս ստեղծված արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը պատասխանել է, որ դժվար է հակասություններ գտնել Հայաստանի նախագահի հրապարակային հայտարարության եւ չհրապարակված մադրիդյան սկզբունքների միջեւ: «Կարծում եմ, այդ սկզբունքները պիտի հնարավորինս շուտ հակամարտության կողմերի հանրության սեփականությունը դառնան: Կողմերի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխադարձ համաձայնությամբ մադրիդյան առաջարկների համաժամանակյա հրապարակումը Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում ուղղակի անհրաժեշտություն է: Եթե հրապարակման այս մեխանիզմը չգործի, ապա չեմ բացառում, որ գործընթացի մասնակիցներից մեկը կարող է կազմակերպել դրա «արտահոսքը»: Այսպես թե այնպես, միայն հրապարակումից հետո հնարավորություն կունենանք ըստ ամենայնի ուսումնասիրել դրանք եւ փորձագիտական եզրակացություններ անել»,-ասել է Մ.Մայիլյանը` Հետքին տված հարցազրույցում:

Անահիտ Դանիելյան, Hetq.am

Դիտումներ Просмотров: 852 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com