Շաբաթ, 19.09.2020, 16:06
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
Լուրեր Новости


Գլխավոր Главная » 2009 » Հունիս » 3 » Վ.Բալասանյան. «Հայաստանը շատ շուտ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»

Վ.Բալասանյան. «Հայաստանը շատ շուտ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»
19:49
«Առանց ԼՂՀ մասնակցության ստորագրված ցանկացած փաստաթուղթ ոչնչություն է` անկախ այն բանից, թե ով է դրա տակ ստորագրում: Առանց իր համաձայնության ու մասնակցության կայացված որոշումը Ղարաբաղի ժողովուրդը չի ընդունելու: Որոշում կայացնելուց առաջ նախ պետք է անպայմանորեն հաշվի առնել ԼՂՀ ողջ բնակչության կարծիքը, քանի որ հենց իրենք են պայքարել ու տարիներով մասնակցել Ադրբեջանի կողմից իրենց պարտադրված պատերազմում: Որտե՞ղ էին այդ ժամանակ այն միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունն ընդհանրապես, ովքեր հիմա հենց այդ նույն ժողովրդին անվտանգության երաշխիքներ են փորձում տալ»,-իր ասելիքը հարցի տեսքով հնչեցրեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը` «Հետք»-ին տված հարցազրույցում: Նա գտնում է, որ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է գնահատական տա Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության դեմ սկսած պատերազմին:

Նրա կարծիքով, այսօր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացքում անթույլատրելի է հաշվի չնստել Արցախի հանրապետության ժողովրդի հետ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք պատերազմում կորուստ է ունեցել, եւ այս հողը խառնված է նրանց հարազատների արյամբ:

Պատասխանելով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների սանկտ-պետերբուրգյան հանդիպման եւ հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին հարցին, ԱԺ պատգամավորը նշեց, որ ոչ այդ հանդիպմանը, եւ ոչ էլ հետո Հայաստանը չպիտի Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող որեւէ փաստաթուղթ ստորագրի` առանց ԼՂՀ մասնակցության:

Նա միաժամանակ նշեց, որ «Հայաստանը շատ շուտ պետք է հրաժարվի բանակցություններից` ներկայացնելով ԼՂՀ-ի մասնակցության պահանջ, ինչպես նաեւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

«Հետք»

Դիտումներ Просмотров: 727 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com