Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նախագահը հատուկ ընդգծել է արդեն իսկ մեկնարկած Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման կարեւորությունը՝ այն համարելով մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկը, որը պետք է իրականացվի բարձր որակով եւ սահմանված ժամկետներում: Երկրի ղեկավարը նաեւ հանդիպումներ է ունեցել շրջանի մի շարք համայնքներում եւ քննարկել այնտեղ առկա խնդիրները:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
23 октября Президент Республики Арцах Бако Саакян посетил Шаумянский район и ознакомился с проводимыми там работами.
Президент особо подчеркнул важность автомагистрали Зод-Карвачар, строительство которой уже началось. Бако Саакян причислил ее к проектам, имеющим стратегическое значение для всей республики и указал, что работы должны быть выполнены качественно и в намеченные сроки. Глава государства также провел встречи в ряде общин района и обсудил там существующие проблемы.
Президента сопровождали премьер-министр Ара Арутюнян, министр энергетики и природных ресурсов Республики Армения Армен Мовсисян, другие должностные лица.