Քաշաթաղի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամենամեծ տարածք ունեցող վարչական միավորն է: Արաքսից մինչև Շահումյանի շրջանի սահմանի ձգվածությունը 220 կմ է: Ռելիեֆի բազմազանությունը, որ հատուկ է այս տարածքին, ինքնըստինքյան դժվարություններ է ծնում բնակավայրերի միջև հաղորդակցությունն ապահովելու հարցում: Ճանապարհային կապի ապահովման գործին այս շրջանում լծվել է միանգամից երկու կազմակերպություն` ″Արցախուղին″ և ″Քաշաթաղի ջրամատակարարում″ընկերությունը: