Շաբաթ, 20.07.2019, 13:28
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Մշակութային հետազոտություններն Արցախում (Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ)
25.03.2009

nullՑուցահանդեսում ներկայացվում է Արցախի հնագիտական արշավախմբի կողմից վերջին հինգ տարիներին Շուշիում, Հանդաբերդի վանքում և Տիգրանակերտում իրականացված հնագիտական հետազոտության արդյունքները: Երեք հուշարձաններն էլ գտնվում են ազատագրված տարածքներում, վերաբերում են տարբեր պատմամշակութային ժամանակների և լավագույնս վկայում են այդ տարածքներում հայ էթնիկ տարրի ու մշակութային ինքության առկայությունը պատմական մի ընդարձակ` մոտ երկուհազարամյա ժամանակաշրջանի համար: 

Շուշիի պեղումները իրականացվել են 2005թ. հունիս-հուլիս ամիսներին` □Շուշի□ հիմնադրամի նախաձեռնությամբ և □Ժան Պողոսյան և որդիներ□ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Հետազոտությունն ընթացել է երկու ուղղություններով. 

• հնագույն դամբարանների պեղումներ, որոնք ցույց տվեցին, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել մ.թ.ա. երկրորդ հազարամյակից ի վեր, 

• միջնադարյան հուշարձանների պեղումներ, որոնք փաստեցին տեղում հայկական մշակույթի առկայությունն առնվազն մ.թ. 12-րդ դարից սկսած:

Կարկառ ամրոցի պեղումների արդյունքում հայտնաբերվել են 12-14-րդ դդ. վերաբերող նյութերի բազմաթիվ նմուշներ` մոնղոլական տիպի նետասլաք, չինական սելադոն, որոնք ապացուցում են, որ Շուշիի սարահարթի արևելյան ստորոտով անցել է առևտրական բանուկ մի ճանապարհ, որի պահպանության նպատակով Խաչենի իշխանները կառուցել են այս ամրոցը: 17-րդ դ. վերջերին` հայ ազատագրական շարժումների ժամանակ այն վերակառուցվել է և ստացել Ավանի կամ Փոքր սղնախ անունը։ Մխիթարաշենի դարպասների պեղումները վկայում են, որ Շուշիի պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել առնվազն մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբից: Այս տվյալները վերջ են դնում Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կողմից բնակեցնելու ադրբեջանական առասպելին: 

Հանդաբերդի վանքը` տեղադրված Արցախի Վերին Խաչեն գավառում (ներկայումս` ԼՂՀ Նոր Շահումյանի շրջան) հայ ժողովրդական մշակույթի և ինքնության լավագույն վկայություններից մեկն է: Նրա պեղումները կատարվել են 2004-2005թթ.` հայրենադարձության և հիմնավորման □Երկիր□ հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ և Հարությունյանների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ։ Վանքի գործունեությունը հիմնականում վերաբերում է մոնղոլական նվաճումների շրջանին։

Այդ պարզ ու անպաճույճ կառույցները մի յուրօրինակ շտեմարան են պարզելու, թե մշակույթն ինչպես էր արձագանքում և փորձում հարմարվել նոր ծանր պայմաններին` պահպանելով ազգային ինքնության հիմնական նվաճումները։ Պեղումների ամենամեծ արդյունքներից մեկը մոտ հարյուր ութսուն խաչքարերի ու խաչաքանդակ սալերի հայտնաբերումն է: Հայ արվեստի գլուխգործոցներից են հեծյալ ռազմիկի և մանկանը կուրծք տվող մոր քանդակները: Ուշագրավ են շինարարական, նվիրատվական և հիշատակային բնույթի արձանագրությունները: Առանձնահատուկ նշանակություն ունեն և հայերեն արձանագրություններ կրող կղմինդրներն ու թասերի բեկորները, որոնք փաստում են հայերեն գրի օգտագործման տարածվածութունը նաև զուտ կենցաղային մակարդակով, որն էթնիկության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ 

Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որտեղ ընթանում են հնագիտական հետազոտությաններ: Տիգրանակերտի հետազոտությունը 2005-2006թթ. նախաձեռնել և ֆինանսավորել է հայրենադարձության և հիմնավորման □Երկիր□ հասարակական կազմակերպությունների միությունը: 2007 թ. պեղումները մասամբ, իսկ 2008թ.` ամբողջությամբ ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը:

Եռամյա պեղումների արդյունքում բացվել են քաղաքի Միջնաբերդի պարիսպների մի հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը: Հետախուզական պեղումներ են կատարվել նաև Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել է նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը: 

Հայտնաբերված կառույցները և նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով և շինարարական տեխնիկայի կիրառմամբ կառուցված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատևել է մինչև 14-րդ դարը: Այն կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդների տեսքով, և ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք: Քաղաքի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումներից գտնվել է 5-7-րդ դարերի կավե փոքրիկ սկավառակ` հայերեն արձանագրություններով: Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է, և լավագույն փաստարկն է Խաչենագետի ներքնահովտի վաղքրիստոնեական-հայկական դիմագծի:

 


Ключевые слова: туризм, культура
ссылка: http://mincult.am/am/?module=news&mid=2&id=1831
Читайте также:
Դիտումներ Просмотров: 2176 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com