Չորեքշաբթի, 11.12.2019, 17:55
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Զոհված ազատամարտիկների ծնողները դեմ են հողերը հանձնելուն
09.05.2009

«Վերջին անգամ երբ Արարատը գնաց, ասի. «Արո ջան, ե՞րբ կգաս, մեկ էլ որ գնացիր»: Ասաց. «Մամ, մինչև Շուշին չազատագրենք, չեմ գա: Ու այդ նպատակը կիսատ մնաց. Շուշիին չհասավ»,- այսօր` Շուշիի ազատագրման օրը, պատմեց «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Մխիթար Էլբակյանի մայրը` տիկին Կլարան: Այսօր նա Եռաբլուր էր այցելել:

Մխիթարի տապանաքարի վրա Արարատն է պատկերված: Տիկին Կլարան ասաց, որ Մխիթարին բոլորը Արարատ անունով էին դիմում:

«Իմ որդին Ռուսաստանում բարձրագույն կրթություն էր ստանում, երբ էս շարժումը սկսվեց: Թողեց-եկավ էնտեղից: Ասի` Արարատ ջան, ինչի՞ ես եկել: Բա. «Մամ, ո՞նց թե ինչի եմ եկել: Երկիրը կռվի մեջ է: Դու ասում ես` ինչի ՞ ես եկել: Սովորելը երբ լինի, կլինի»: Ու էդպես գրանցվեց «Մալաթիա» ջոկատին: 88թ.-ից միշտ շարժման մեջ է եղել: Գնացին Խոջալու: Այն ժամանակ Վահան Զատիկյանն էր Մալաթիա ջոկատի ղեկավարը: Խոջալուում մնացին շրջափակման մեջ մի ամիս: Հազիվ մի կերպ դուրս եկավ այնտեղից: Ընդհանրապես ամեն տեղ ինքը միշտ իրեն առաջինն է դրսևորել»,- ասաց տիկին Կլարան:

Արարատի երազանքներից մեկը խաղաղություն հաստատվելուց հետո Գետաշենում ապրելն էր: «Միացում էին ուզում: Ուզում էին, որ իրենք ազատագրեին Արցախը, ու այն միանար Հայաստանին, միասին մի հատ Հայաստան լիներ: Դրանից հետո երազում էր Արևմտյան Հայաստանի մասին, որ Արարատ լեռան տակ խորոված աներ»,- ասաց տիկին Կլարան:

Արարատը զոհվել է Խոջալուի ազատագրման ժամանակ: 1996թ.-ին պարգևատրվել է Արիության մեդալով: Ազատամարտիկի մայրը կարծում է, որ այսօր իսկական հերոսները մոռացված են: Առաջ Արարատի ընկերները ըմբշամարտիկ ազատամարտիկի անունը կրող ըմբշամարտի մրցումներ էին կազմակերպում, բայց հիմա դադարել են:  «Ֆինանս է պետք: Ես էլ չեմ կարող վճարել, որ անեն: Քանի դեռ Զատիկյանը կար (Զատիկյանը Մալաթիայի մեր թաղապետն էր), իրենք էին ֆինանսավորում այդ մրցումները: Հիմա Զատիկյանի անունով են այդ մրցույթները կազմակերպվում»,- ասաց տիկ. Կլարան:

Նա անհանգստացած է տարածքների հանձնման մասին խոսակցություններից: «Ի՞նչ հանձնել: Էս մարդիկ գնացին հողի համար իրենք իրենց կյանքը զոհեցին, իրենք էս հողը կռվով, արյունով վերցրին: Առանց արյուն տան ադրբեջանցիներին, թե առեք-տարե՞ք: Ոչ մի դեպքում: Էսքան երիտասարդը գնաց-կորավ դրա համար: Մարդիկ Արցախում ի՞նչ ձևով էին ապրում: Հիմա ո՞նց գնան էլի էդ թուրքի լծի տակ ապրեն: Լրիվ սխալ է, որ ուզում են հանձնել հողերը»,- ասաց զոհված ազատամարտիկի մայրը:

Նա կողմ է, որ հակամարտությունը «առանց կռվի, հաշտ ու համերաշխ» լուծվի, և եթե հայերը ինչ-որ բան տան, ապա միաժամանակ նաև ուզեն. «Էդ ինչի՞ Գետաշենը տվեցին: Հայկական հող է: Թող իրենք տան էդ Գետաշենը, Շահումյանի շրջանը, ամեն ինչը»:

«Ազատագրեցին, բայց հիմա էլ հողի պայքար է, որ նորից հետ տան: Էսքան էրեխեքին ո՞վ պիտի պատասխան տա»,- ասաց Եռաբլուր այցելած մեկ այլ ծնող` «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի մայր տիկին Մարոն: Նա համամիտ է, որ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի:

Տիկին Մարոյի որդու շիրիմը Արարատ էլբակյանի շիրմի կողքին է:

«Տիգրանը Արցախի համար ուզում էր անկախություն, միավորում Հայաստանի հետ: Հողերը ազատագրել: Մի սիրուն, լավ կին ունի: Ասում էի` «Էս սիրուն աղջկան թողում ես, դու գնացել ես ընկել որտեղները, ամիսներով չես գալիս»: Ասում էր. «Դե, հիմա կինը, երեխան իր տեղն է, բայց հողը, մեր պապական հողերն են»,- ասաց տիկին Մարոն:

Տիգրան Սարգսյանը 1996թ.-ին հետմահու արժանացել է Մարտական առաջին աստիճանի խաչի: Մայրը հատուկ ընդգծեց, որ որդին ինքնուրույն սովորել և տիրապետել է յոթ լեզվի: «Կարդում ու թարգմանում էր: Վերջին լեզուն, որ ուզում էր սովորել, ճապոներենն էր: Մոնթե Մելքոնյանի հետ հաճախակի հանդիպում էին: Ասում էր. «Գիտես, չէ՞, Մոնթե, քեզ զիջում եմ նրանով, որ ճապոներեն չգիտեմ»:

«22 տարեկան էր: Երեք տարի կռվեց: 91թ.-ի դեկտեմբերին պաշտպանում էր Հյուսիսային Արցախը: Մարտակերտում է եղել, Ստեփանակերտում, Բուզլուխ, Մանաշիդ: Էրքեջ գյուղում ինքը զոհվեց 91թ.-ի դեկտեմբերի 9-ին: Սխրանքները շատ մեծ են եղել, չգիտեմ` ինչ ասեմ»,- Տիգրան Սարագսյանի մասին պատմեց մայրը:

Նա ևս կարծում է, որ հասարակությունը հերոսներին հիշում է միայն հատուկ օրերին, ինչպես այսօր: Իսկ ընդհանրապես, ըստ տիկին Մարոյի, իսկական հերոսները գնահատված չեն:

«Ես եմ գնացել Ղարաբաղ, իր նյութերը հավաքել-բերել եմ: Մի սյուժե կազմեցինք: Նաև իր մասին կենսագրական բուկլետն ենք արել, որպեսզի անունները հիշատակվեն»,- ասաց տիկին Մարոն:

Երբ սկսվեց պատերազմը, Տիգրան Սարգսյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: «Դիպլոմի պաշտպանության վրա էր, և թեման Հյուսիսային Արցախի պաշտպանությունն էր: Հենց էդ թեման էր ընտրել: Ամսի 30-ին պիտի գար, որ դիպլոմը պաշտպաներ: Չհասցրեց: Ամսի 30-ին վիրավորված եկավ: Չհասցրեց»,-ասաց տիկին Մարոն:

Երբ ազատամարտիկը զոհվեց, որդին 4 ամսական էր: Այժմ Տիգրան Սարգսյանի որդին սովորում է նույն ֆակուլտետի Տիգրան Սարգսյանի անվան լսարանում:

 


Ключевые слова: ни пяди земли
Автор: Սոնա Ավագյան ссылка: http://hetq.am
Читайте также:
Դիտումներ Просмотров: 1741 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com